Գրանդ Լիսբո, Մակաո

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մակաո

Այս 52 հարկանի հյուրանոցն իր 258 մետր բարձրությամբ գտնվում է Մակաո քաղաքի հենց սրտում և հսկա Լոտոս ծաղկի տեսքով կանգնած է պատվանդանի վրա: Հյուրանոցը պատկանում է Sociedade de Turismo e Diversões de Macau կազմակերպությանը (պատկանում է Սթենլի Հոին՝Մակաոյի խաղատների մագնատին և իր ընտանիքին) և կառուցվել է Հոնգ Կոնգի ճարտարապետներ Դենիս Լաուի և Սուն Մենի կողմից: Գրանդ Լիսբոյի խաղատունն ու ռեստորանները բացվել են ավելի վաղ, քան հյուրանոցը՝ 2007-ի փետրվարին, իսկ հյուրանոցը՝ 2008-ի դեկտեմբերին: Լոտոս ծաղկի տեսքով այս շենքը Մակաոյի ամենաբարձր և պայծառ կառույցն է: Գրանդ Լիսբոն փառավորվում է նաև նրանով, որ իր մշտական ցուցասրահում է հանգրվանում «Սթենլի Հօ Աստղ» ադամանդը: Ըստ Ամերիկայի Հեմմոլոգիական ինստիտուտի տվյալների այն աշխարհի խոշորագույն ադամանդներից մեկն է (218.08 կարատ, 43.62գ): Խաղատունն ունի 800 խաղային սեղաններ և 1000 խաղային մեքենաներ: Հյուրանոցն օժտված է 430 սենյակներով: 5 աստղանի հյուրանոցն առաջարկում է ժամանակակից սենյակներ, շքեղ ՍՊԱ կենտրոն և բացօթյա լողավազան: Յուրաքանչյուր սենյակ ունի լայն հնարավորություններով օժտված Bang & Olufsen թվային պլազմային հեռուստացույց՝ «ծավալային ձայն» համակարգով: Հյուրերը կարող են լիովին լիցքաթափվել նորաձև լոգարաններում, որտեղ տեղադրված է անձրև մոդելավորող համակարգեր և ակվարիումի ոճով եզակի լոգարաններ: Շենքի ինտերյերը նույնպես փայլատակում է արտաքին ճակատի նման. ավելի քան 580.000 Սվարովսկի բյուրեղներ շողարձակում են նախասրահի, խաղատան և հյուրասրահների ջահերի վրա: Այս ապակեպատ հյուրանոցային համալիրը համարվում է Մակաոյի հիմնական տեսարժան վայրն ու զվարճանքների կենտրոնը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ