Գեղարդի Վանք, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԳեղարդի վանքը յուրօրինակ քարայրային կառույցի համար նախկինում Այրիվանք են կոչել (այրերի`ժայռերի մեջ կոփված լինելու պատճառով), իսկ XIII դարից Այրիվանքն աստիճանաբար վերանվանվել է Գեղարդավանք`Սուրբ Գեղարդի պատվին (Գեղարդը այն տեգն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց Հիսուս Քրիստոսին): Ըստ ավանդության Գեղարդի վանքը կառուցվել է Քրիստոնեության ընդունման առաջին տարիներին`IV դարի սկզբին: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Զաքարյանների կողմից`1164 թվականին, և հետագայում`1257-1258 թվականներին, այն վերանորոգվել է Պռոշյանների կողմից: Կաթողիկե`(գլխավոր) եկեղեցին, կառուցվել է 1215 թվականին, և մասնագետների կարծիքով այն նման է Ամբերդի Աստվածածին XI դարի եկեղեցուն: Գեղարդի Վանքը 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: