Գառնի Տաճար, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Գառնի հեթանոսական տաճարը հավանաբար կառուցվել է մ.թ.ա. II դարում և ենթադրվում է որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին, իսկ 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Մ.թ. I դարում տաճարն ավերվել է հռոմեական զորքերի արշարավանքի ժամանակ իսկ 70-ական թվականներին այն վերականգնել է Տրդատ I թագավորը (իր թողած հունարեն արձանագրությունում այն անվանվում է «անառիկ ամրոց»)։ Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը եղել է Տրդատ III թագավորի քրոջ`Խոսրովդուխտի հովանոցը, ինչի համար Գառնին անվանել են «Տրդատի հովանոց»: 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր երկրաշարժի ժամանակ Գառնին ամբողջովին կործանվում է, սակայն հետագայում Գառնին վերակազմվում է (1930-ական թվականներին պրոֆ.Բունիաթյանի կողմից)։

2011 թվականի մայիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ –ի 2011 թ. Մելինա Մերկուրի մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում միջազգային (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) հեղինակավոր մրցանակով:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ