Գանձասար Վանքային Համալիր

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Գանձասար վանքային համալիրը իր անվանումը ստացել է այն բլրից որի ընդերքում կան գանձեր`արծաթի հանքեր: Վանքային համալիրը կազմված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարից և գավիթից: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարը կառուցել է Ներքին Խաչենի իշխան Հասան-Ջալալյանը (1216 – 1238 թվականին), իսկ գավիթը (1261 թվականին) կառուցել են Հասան-Ջալալյանը, կնոջ` Մամքանի հետ, սակայն այն ավարտին է հասցրել իրենց որդին` Աթաբակը (1266 թվականին): Գանձասարը եղել է Խաչենի իշխանների տոհմական տապանատունը, իսկ 1400–1816 թվականներին` Աղվանից կաթողիկոսների նստավայր։ Շնորհիվ Հասան-Ջալալյան իշխանական տոհմի դարեր շարունակ Գանձասարը եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ