Գնդաձև Տներ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կանադա

Այս յուրահատուկ գնդաձև տները (անգլերեն կոչվում են «Free Spirit Houses», որը կարող է թարգմանվել ինչպես տուն ազատամիտների կամ ազատ ոգիների) տեղակայված են Կանադայի Վանկուվեր կղզու արևմտյան ափի արևադարձային անտառների հսկա ծառերի մեջ: Բոլոր նրանք, ովքեր բարձր են գնահատում ազատությունը, ռոմանտիզմն ու էկոլոգիապես մաքուր կյանքը, անտարբեր չեն մնա այս ուրույն տների հանդեպ, որոնք կարելի է կախել թե՛ ծառից, թե՛ կամրջից և թե՛ ժայռից: Առաջին հայացքից այս տունը կարծես նման է դդմի՝ իր գեղեցիկ նարնջագույն տեսքով, և այն լավագույն և օրիգինալ տեղն է Հելոուինը նշելու համար: Գնդաձև տներն ունեն 3,2մ տրամագիծ և պատրաստված են բնական փայտից՝ ծածկված ապակեթելից հատուկ շերտով՝ այն ջրակայուն դարձնելու համար (այդ իսկ պատճառով այդ տները կարող են օգտագործվել նույնիսկ արևադարձային անտառներում): Նախագծված և ստեղծված Թոմ Չուդլեյխի կողմից՝ յուրաքանչյուր տուն ձեռակերտ է և իհարկե փայտյա: Ներս մտնելու համար պետք է օգտվել պտուտակաձև սանդուղքից կամ կախովի կամուրջից, որը կցվում է բնակարանին: Պարանների համակարգն ու հատուկ խարիսխը տունը կայուն վիճակում են պահում, իսկ գունդը պատրաստված է նավաշինարարության բոլոր օրենքներով: Աշխարհում այս տներն իսկապես իրենց ուրույն տեղն են գրավում` ապահովելով անսովոր, ինքնատիպ և էկոլոգիապես մաքուր բնակարանային պայմաններ բոլոր առումներով և, իհարկե, ինչ-որ տեղ վայրի, մարդկությունից հեռու կյանք: Ամեն ինչը, այդ թվում պարուրաձև աստիճանները և կախովի կամուրջներն, ամրացված է պարաններով: Եթե ինչ-որ իսկապես մեծ բան, օրինակ՝ ծառն, ընկնի նմանատիպ տան վրա, ապա պարաններից միայն մի քանիսը կկտրվեն, իսկ կառույցը կմնա անվնաս և կախված: Փայտե շերտերը միմյանց հետ համակցվելով` գագաթում ստեղծում են տաճարի գմբեթի անսովոր տպավորություն: Տունը հագեցած է նորմալ բնակարանային պայմաններով, այդ թվում նաև խոհանոցով՝ իր սառնարանի, միկրոալիքային վառարանի և լվացարանի հետ մեկտեղ:

Այսպիսով, կանադական Գնդաձև տներն www.freespiritspheres.com ուղղակի եզակի են իրենց բնույթով, և բոլոր 16 տարեկան և ավելի անձինք կարող են անմոռանալի ժամանակ անցկացնել հենց այստեղ:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ