Խելագարների Աշտարակ, Վիենա, Ավստրիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԱվստրիաԽելագարների աշտարակը կամ պաթոլոգոանատոմիայի թանգարանն ամենևին չի մտնում Վիենայում այցելությունների հիմնական ծրագրի մեջ: Այստեղ գալիս են կամ կատարյալ ցինիկները կամ էլ նրանք, ում ծանոթ չէ վախի ու զզվանքի ազդեցությունը: 18րդ դարում այս շենքում գտնվում էր հոգեբուժարան, ավելի ուշ հիմնվեց թանգարանը:
Այստեղ ներկայացված են բազմազան հիվանդություններ, և դրանց ազդեցությունը մարդկանց մարմնի վրա: Հիմնականում նմուշները վերաբերում են գինեկոլոգիային ու վեներական հիվանդություններին. մարդկային սեռական օրգաններ, որոնք մուտացիայի են ենթարկվել վեներական հիվանդության արդյունքում, ի ծնե պաթոլոգիաներ, չորացրած օրգաններ և այլն: Այստեղ ցուցադրված են նաև ամոթալի կյանք վարող մարդկանց մումիֆիկացված գանգեր: Սա արված էր որպես խրատ մյուս «անբարոյականների» համար: Իրականում թանգարան այցելությունը բավականին օգտակար կլինի բոլոր նրանց, ովքեր անկանոն սեռական կյանք են վարում և մեծ նշանակություն չեն տալիս պաշտպանվելուն: Այցելուները պատկերավոր կտեսնեն, թե ինչ է նրանց սպառնում, եթե նրանք նման «անբարո» կյանք վարեն:
Մուտքի արժեքը կազմում է €2, թանգարանը բաց է ամեն չորեքշաբթի 15:00-18:00, հինգշաբթի 10:00-13:00, և ամեն ամսվա առաջին երկուշաբթի 10:00-13:00.
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am