Լողացող Ստորջրյա Հյուրանոց, Վեստերոս, Շվեդիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՇվեդիաՀաճախ կարող են ականջիդ հասնել մեծ փափագի դրսևորման վառ օրինակներից անյպիսինները, երբ սիրտդ տենչում է թռչուն դառնալ, կամ թե ձուկ՝ վայելելու այն անհասանելի ազատությունը, որն Աստված զերծ է պահել մարդկանցից: Բայց արի ու տես, որ մարդկային ուղեղն այնքան հնարամիտ է գտնվում, որ ցանկացած բաց լրացնում է և անհնարին ոչինչ չի թողնում այս կյանքում: Մի խոսքով, եթե մտքովդ կանցնի ձկների պես ապրել ջրում և ոչ ցամաքում, Շվեդիայի «Utter Inn» անվամբ ստորջրյա հյուրանոցի դռները բաց են քո առջև (նշեմ, որ աշխարհում այն որպես այսպիսին միակը չէ):
Չկա առավել գեղեցիկ բան, քան սեփական երազանքների իրականացումը, իսկ շվեդ ճարտարապետ և քանդակագործ Մայքլ Գենբերգը մեծ գոհունակությամբ վայելեց դեռևս իր վաղ մանկության երկար փափագած երազանքը. այն է՝ նախագծել մի լողացող տնակ, որն էլ կուղորդի քեզ դեպի անդրծովյա զարմանահրաշ աշխարհը: Նրա հեքիաթային կարմիր ամրոցը լողում է Շվեդիայի Վեստերոս քաղաքի Մելարեն լճի վրա դեռևս 2000թ-ից: Այն նախատեսված է 2 անձի համար և ընձեռում է առաջին անհրաժեշտության բոլոր պայմանները՝ խոհանոց, ննջասենյակ, հյուրասենյակ: Աստիճանով կարելի է իջնել 3 մ վար՝ ննջասենյակ, որտեղ, բացի քնելուց, կարելի է հիանալ Մելարեն լճի կենդանական աշխարհի կախարդական կենսակերպով: Իմիջիայլոց, այս հյուրանոցը արդեն բավականին շահույթ է բերում իր սեփականատիրոջը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.uniqhotels.com