Աշխարհի Առաջին Հյուրանոցը, Պահանգ, Մալայզիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՄալայզիաԵթե հորդառատ անձրևից մինչև ոսկորներդ թրջվել ես, հոգ չէ, շուտով ծիածանը դուրս կգա, արևն էլ կժպտա՝ պարգևելով ամենաջերմ զգացմունքներ...Համոզվա՛ծ եղիր, որ Մալայզիայի ամենամեծ հյուրանոցային համալիրում արևը բոլորին հավասար է ջերմացնում: Այստեղ կարիք չկա տրամադրությունը բարձրացնելու միջոցներ փնտրել. հյուրանոցն ինքնին տրամադրող է, երփներանգ ու զվարթ...Բնությունն էլ նույնիսկ ներկայանում է այստեղ իր աննման գեղեցկությամբ, այսպես ասած, կատարելությունն իր գագաթնակետում է, որտեղ ճարտարապետությունը բացարձակ հարմոնիայի մեջ է առասպելական բնապատկերի հետ:
Մալայզիա.. Արևադարձային անտառների, լեռների, հոյակապ կղզիների երկիր: Իսկ «Աշխարհի առաջին հյուրանոց» (First World Hotel) անվամբ հյուրանոցը, որը գտնվում է Մալայզիա յի ամենաերկար լեռնաշղթայի վրա, այն վայրն է, որտեղ դուք կարող եք այցելել ողջ տարի շնորհիվ իր գերազանց կլիմայի, գեղեցիկ բնության ու ցնցող տեսարժան վայրերի: Գտնվելով մայրաքաղաք Կուալա Լումպուրից 51կմ հեռավորության վրա՝ «Լեռնային Գենտինգ» զվարճանքների կենտրոնի (Genting Highlands or Resorts World Genting) կազմում գտնվող հյուրանոց-ծիածանն իր դռներն է բացել 2000թ-ի դեկտեմբերի 15-ից: Այն առաջարկում է թվով 6118 հյուրանոցային սենյակներ, որոնք տեղակայված են երկու 28 հարկանի գունեղ աշտարակներում: «Լեռնային Գենտինգի» հյուրանոցն աշխարհում խոշորագույն հյուրանոցներից չորրորդն է ըստ սենյակների քանակի: Հյուրանոցի հարևանությամբ է գտնվում այսպես կոչված «Աշխարհի առաջին պլազան» (First World Plaza), որտեղ դուք կարող եք գտնել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ առևտրի և ժամանցային համալիր, ինչպես նաև կինոթատրոն, բոուլինգ, գոլֆ, մարզասրահ, ռեստորաններ, ֆիթնես ակումբներ, միակ կազինոն Մալայզիայում, մինի Դիսնեյլենդ և բազում այլ զվարճանքներ: Բոլոր սենյակներն ապահովված են հեռուստացույցով, մասնավոր մալուխային հեռուստատեսությամբ, սանհանգույցով, IDD հեռախոսով, մինի բարով, անձնական սեյֆով և օդորակիչով: Դուք իսկապես մեծ հաճույք կստանաք ձեր հանգստից:
«Լեռնային Գենտինգ» զվարճանքների աշխարհը, որը հայտնի նաև որպես «Զվարճանքների քաղաք ամպերից վեր» և «Հարավ-Արևելյան Ասիայի Լաս Վեգաս», 2005-2010թթ հինգ անգամ ճանաչվել է որպես լավագույն ժամանցային կազինո- հանգստավայր աշխարհում՝ World Travel Awards մրցանակաբաշխության ժամանակ: Զարմանալի չէ, որ ամեն տարի այստեղ այցելում են 20 մլն զբոսաշրջիկ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am