Էքսելոն Ընկերության Գլխ. Գրասենյակ, Չիկագո, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԷքսելոն Ընկերության Գլխավոր Գրասենյակ, Չիկագո, ԱՄՆ
ԱՄՆ-ի խոշորագույն էներգետիկ ընկերության` «Էքսելոնի» (Exelon) տասհարկանի գլխավոր գրասենյակը գտնվում է Չիկագոյի կենտրոնում: Ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց ոչ թե կառուցել նոր շենք, այլ նորոգել քառասուն տարի առաջ կառուցված շենքն այնպես, որ այն համապատասխանի LEED չափանիշներին: Դիզայներները հաջողությամբ իրականացրին այդ խնդիրը, և 2007 թվականի մայիսին
«Էքսելոն» ընկերության գլխավոր գրասենյակի շենքն արժանացավ LEED Պլատինե հավաստագրման: Ավելին, շենքի ճարտարապետները ստեղծեցին հարմարավետ ու առողջ աշխատանքային պայմաններ աշխատողների համար: Նախկին գրասենյակային շինության նորոգման աշխատանքներն ավարտվեցին 2006 թվականին: Էկոլոգիապես մաքուր կոմերցիոն ինտերիերը լի է բնական լույսով` շնորհիվ հատուկ ձևավորված ցերեկային լույսի օգտագործման համակարգի, որի գլխավոր գործառույթը լույսի ճիշտ օգտագործումն է: Շենքի ներսում օդի որակը և ջերմաստիճանը գտնվում են մշտական հսկողության տակ: Հատակների ընդհանուր մակերեսը 20,438 քառակուսի մետր է: Գրասենյակում ջրի սպառումը կրճատված է 31%-ով: «Թըրնըր Քընսթրաքշըն» (Turner Construction) շինարարական ընկերության կողմից կառուցված շինության տասը հարկերից յուրաքանչյուրի կենտրոնում կան ապակեպատ գրասենյակներ:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am