Եվրոպա-Ալլի 12-22, Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

«Շնայդեր+Շումախեր Արքիթեքթուրգես» (Schneider+Schumacher Architekturges) ճարտարապետական ընկերության նախագծով կառուցված «Եվրոպա-Ալլի 12-22» (Europa-Allee 12-22) շինությունը հայտնի է իր էներգախնայող մեխանիզմներով, ինչը հնարավոր է դարձել մի շարք պրակտիկ միջոցների կիրառմամբ. բնական լույսի առավելագույն օգտագործում, օդի որակի վերականգնում, ջերմաստիճանի վերահսկում սենյակներից յուրաքանչյուրում և այլն: Եվրոպա-Ալլին 7-հարկանի գրասենյակային շենք է` 24,000 քառակուսի մետր վարձու տարածքով: Շենքի սեփականատերը CA Immo Nord 1 Projekt ընկերությունն է: Շինությունը գտնվում է Ֆրանկֆուրտի կենտրոնում: Շենքի հիմնական ճակատը կառուցված է ալյումինից ու ապակուց և փայլուն ինտեգրվում է ժամանակակից եվրոպական քաղաքի շրջակա միջավայրին: Կայուն նախագծմամբ շինությունն արժանացել է DGNB հավաստագրման (Deutsche Gesellschaft für Nachhaltiges Bauen – Կայուն շինությունների գերմանական միություն): Կենտրոնում գործում են խանութներ, ֆիթնես կենտրոններ և սպա սրահներ:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ