Ի Էս Էյ Բի (ESAB) Ընկերության Մերձավոր Արևելքի ԱԳՀ, ՄԱԷ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը 2010 թվականի մայիսին շահագործման հանձնված ESAB ընկերության Մերձավոր Արևելքի ԱԳՀ-ն (Ազատ գոտու հաստատություն) զբաղեցնում է մոտ 5670 քառակուսի մետր և ներառում է գրասենյակներ և պահեստ: Շենքը գտնվում է Ջեբել Ալի Ազատ տնտեսական գոտում: 2010 թվականի հոկտեմբերի 2-ին այն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման: Շինության սեփականատերերն են Հերալդ Հեսփեն և Յոհան Ֆրանսոնը: Շենքը կառուցվել է «Ֆարս Ալ Մազրու Քոնթրեքթինգ» (Fars Al Mazrooej Contracting) շինարարական ընկերության կողմից: «Փաքս-Քենթ Ինթերնեշնըլ» (Pax-Kent International) ընկերության կողմից նախագծված շինությունը զինված է արևային պանելների նորարարական համակարգով, որն արտադրում է տաք ջուր: Էկոլոգիապես մաքուր շենքը նորարական է նաև էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման և կեղտաջրերի մշակման տեխնոլոգիաների առումով: Շինությունն ունի նաև ավտոկայանատեղի վառելիքի խնայողությամբ մեքենաների համար, ինչպես նաև հեծանիվների կայանատեղի: Շինարարության ընթացքում օգտագործված ներկերը պարունակել են ցածր ցնդող օրգանական բաղադրիչներ: Վերահսկվող լուսային համակարգը միանում է, երբ սենյակում մարդիկ են լինում: Էլեկտրաէներգիայի օգտագործումը կրճատված է ավելի քան 51%-ով: Օգտագործված ջուրը և անձրևաջրերը մշակվում և օգտագործվում են զուգարաններում և տեղական բույսերը ջրելու նպատակով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am