Գիտության և Տեխնոլոգիաների Կենտրոն, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԳիտության և Տեխնոլոգիաների Կենտրոն, Կանզաս Սիթի, ԱՄՆ
ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության Գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը (Environmental Protection Agency Science & Technology Center) նախագծվել է «Հոֆեր Վիսոցկի Արքիթեքթս / Քլարք Էներսոն Փարթնըրզ» (Hoefer Wysocki Architects / The Clark Enerson Partners) ընկերության կողմից: Հայտնի գիտական կենտրոնի հատակների ընդհանուր մակերեսը 6684 քառակուսի մետր է: Շինարարության արժեքը, որի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Քոլլ Քընսթրաքշըն» (Koll Construction) ընկերությունը, 2003 թվականի մայիսի դրությամբ կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար:
2003 թվականի օգոստոսի 4-ին շենքն արժանացել է LEED Ոսկե հավաստագրման (Նոր կառույցներ անվանակարգում)` անվտանգ շինանյութերի օգտագործման և ջրի ու էլեկտրականության արդյունավետ օգտագործման համար: Կենտրոնն աչքի է ընկնում անձրևաջրերի կրկնակի օգտագործման արդյունավետ համակարգով, որակյալ ապակեպատմամբ, թույլ ցնդող օրգանական նյութերի առկայությամբ, օդի բարձր որակով, տաքացման ու զովացման օպտիմալ համակարգերով: Գիտության և տեխնոլոգիայի կենտրոնի երկհարկ շինությունն ապացույցն է այն բանի, թե նախկին չբնակեցված տարածքն ինչպես կարող է դառնալ կայուն նախագծման ժամանակակից խորհրդանիշ: