Բնության Կենտրոն, Նյուփորթ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

2008 թվականի հունիսին բացված Բնության կենտրոնը (Environmental Nature Center) առաջին շինությունն է Օրինջում, որն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման: Ավելի քան երեսուն տարի առաջ հիմնադրված ENC-ն (Շրջակա բնության կենտրոն) շահույթ չհետապնդող կորպորացիա է, որը կրթական ծրագրեր է կազմակերպում շրջակա միջավայրի և բնության մասին: Այս ծրագրերը, ինչպիսիք են «Փոքրիկ նատուրալիստներ», «Գիտական խոհանոց», «Անհավանական ծաղիկներ», և այլն, նախատեսված են ուսանողների համար, որոնց հետաքրքրում են մեզ շրջապատող բնության պաշտպանության հիմնախնդիրները: «Էլ-Փի-Էյ ինք.» (LPA, Inc.) ընկերության նախագծով կառուցված կրթական շինության հատակի ընդհանուր մակերեսը մոտ 790 քառակուսի մետր է, իսկ ընդհանուր կառուցապատումը կազմում է 1 հեկտար 4163 քառակուսի մետր: Շրջակա բնության կենտրոնը կառուցվել է «Ջենթոզի Բիլդերս» (Gentosi Builders, Inc.) ընկերության կողմից և ունի յուրահատուկ կանաչ տանիք` էլեկտրականություն արտադրող ֆոտոէլեկտրական արևային պանելներով և անձրևաջրերը հավաքող յուրահատուկ համակարգով: Զտված ջուրը հետագայում կրկնակի օգտագործվում է շրջակա կանաչ տարածությունները ոռոգելու համար, որտեղ աճում են 15 տեսակի տեղական երաշտադիմացկուն բույսեր: Օվկիանոսի սառը քամիները և բնական օդափոխության կատարյալ համակարգն օգնում են կրճատել էլեկտրականության ծախսերը, քանի որ շենքում արհեստական օդորակման անհրաժեշտություն չկա:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ