Օրեգոնի Պետ. Համալսարանի էլեկտրակայան, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Օրեգոնի Պետական Համալսարանի էլեկտրակայան, Քորվալիս, ԱՄՆ
LEED Պլատինե հավաստագրման արժանացած առաջին էլեկտրակայանը ԱՄՆ-ում` Օրեգոնի Պետական համալսարանի էներգիայի կենտրոնը Քորվալիսում, արտադրում է շենքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 50%-ը և կրճատում ածխաթթու գազի արտանետումները 38%-ով, համեմեատ հին կառույցի հետ: 6.5 մեգավատտ հզորությամբ համաարտադրող էլեկտրակայանը (էլեկտրականություն և ջեռուցում) աշխատում է բնական գազով: Կայանը, որը սկսել է աշխատել 2010 թվականի հունիսից, առանձնանում է սպիտակ անդրադարձնող տանիքով, ջերմային Ճառագայթման և բնական օդափոխության կատարյալ համակարգերով, շենքի ներսում օդի որակով, ջրի ու էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործմամբ: Կայանը, որի հատակի ընդհանուր մակերեսը կազմում է 1997 քառակուսի մետր, կառուցվել է «Ջեյքըբս Էնջինիրինգ Գրուփ ինք.» (Jacobs Engineering Group Inc.) ընկերության կողմից և փոխարինել է հին կայանին, որը կառուցվել էր իննսուն տարի առաջ: Վերամշակված շինանյութով կառուցված շենքը կազմված է լաբորատորիաներից, որոնք նախատեսված են շրջակա միջավայրի գիտությամբ զբաղվող ուսանողների համար, հատկապես նրանց, ովքեր զբաղվում են այլընտրանքային էներգիայի փորձարկումներով: Անձրևաջրերը հավաքվում, ապա հետագայում օգտագործվում են կաթսաների և ջեռուցման համար: Կայանը շրջապատված է կանաչ տարածքով` ջրի արդյունավետ օգտագործմամբ:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ