Տուն Փիղ, Լագոս, Նիգերիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Նիգերիա

Ցավոք մենք շատ տեղեկություն չունենք Լաոսում գտնվող Տուն Փիղ կառույցի մասին, բայց չէինք կարող չընդգրկել այն մեր ցուցակում: Շատերն այս տունը «սարսափելի» և «այլանդակ» են համարում, սակայն մենք նրան հումորով ենք վերաբերվում: Հարգանքի է արժանի, որ կառույցի «ստեղծողը» որևէ ջանք չի խնայել, իսկ երկրի «օրենքները» թույլ են տվել իրականացնել նրա երազանքը: Վերջերս Լաոսում օրենք ընդունվեց, համաձայն որի, երկրի բոլոր «տգեղ» կառույցները կհարկվեն լրացուցիչ հարկով, որը ժողովուրդն անվանել է «Այլանդակ շենքերի հարկ»: Այս գնահատականին արժանացած շենքերի հարկման համար կկիրառվի հատուկ սանդղակ, ըստ որի ամենատգեղ շենքերի հարկը կարող է ավելանալ ընդհուպ մինչև 1000 անգամ: Հուսով ենք, որ արդեն կառուցված այս փղիկը չի ընկնի այդ օրենքի ազդեցության տակ և դեռ երկար տարիներ կծիծաղեցնի մարդկանց ու կգրավի զբոսաշրջիկներին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ