Տարրական Դպրոց և Նախադպր.Հաստատություն

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Տարրական Դպրոց և Նախադպրոցական Հաստատություն, Մանասաս Փարք, Վիրջինիա, ԱՄՆ
2009 թվականի ապրիլին շահագործման հանձնված Մանասաս Փարքի Տարրական Դպրոց + Նախադպրոցական Հաստատությունը չորրորդ նախագիծն է, որը վերակառուցվել ու վերափոխվել է` կայուն նախագծման չափանիշների համաձայն: Դպրոցի հատակների ընդհանուր մակերեսը 13,000 քառակուսի մետր է: Ըստ նախագծող թիմի` բնությամբ շրջապատված լինելն առողջարար ու օգտակար է երեխաների զարգացման համար, այդ պատճառով էլ բոլոր դասարաններից տեսարան է բացվում դեպի կաղնուտ: Բացի այդ, ուսուցիչները ստեղծել են ուսումնական ծրագրեր, որոնց նպատակն է վերականգնել երեխաների կապը բնության հետ: Մյուս կարևոր գործոնն աշակերտների և ուսուցիչների մասնակցությունն էր «կանաչ» նորոգման գործընթացին: Շենքի նախագիծը մշակվել է «Վի-Էմ-Դի-Օու Արքիթեքթս» (VMDO Architects) ճարտարապետական ընկերության կողմից: Գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Հեսս» ինժեներա-շինարարական ընկերությունը (Hess Construction and Engineering Services), իսկ նախագծի իրականացման գինը կազմել է 33 մլն ԱՄՆ դոլար:: Մանասաս Փարքի Տարրական դպրոցը նախատեսված է 820 աշակերտի համար և քաղաքի միակ LEED Ոսկե հավաստագրման արժանացած շինությունն է:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.greensource.construction.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ