Էյլսենի Այցելուների Կենտրոն, Ալյասկա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Էյլսենի անվան այցելուների կենտրոնը Դենալի ազգային արգելոցում հիմնադրվել է 1934 թվականին` որպես ճամբար: Այդ ժամանակից ի վեր շենքը վերանորոգվել ու վերանախագծվել է մի քանի անգամ: Կենտրոնը կրում է ծնունդով Ալյասկայից օդաչու Կառլ Բեն Էյլսենի անունը: 2004 թվականին, այցելուների թվի ավելացման պատճառով շենքը փակվեց վերանորոգման նպատակով և բացվեց միայն 2008 թվականին: Կենտրոնում կա պատկերասրահ, որտեղ ցուցադրվում է Դենալի ազգային արգելոցի վայրի բնությունը: Նախագծի հիմնական նպատակն էր` կառուցել կայուն շինություն, որը կհամապատասխանի շրջակա միջավայրին: Կանաչ տանիքն ապահովում է անձրևաջրերի մշակման ամբողջ ցիկլը: Էներգիայի անսպառ աղբյուրների հիմնադրույթն իրագործվում է արևային պանելների և մարտկոցների համակարգի միջոցով: Նրանք լուծում են էլեկտրականության արտադրության ու պահպանման խնդիրը, որը խիստ կարևոր էր, քանի որ կենտրոնն անջատված է էներգիայի սնուցման համակարգից: Արդյունավետության մեխանիզմներից են օդափոխության համակարգերը, CO2-ի արտանետումների վերահսկողությունը, արդյունավետ լուսավորումը և այլն:

Շենքի նախագծումը կատարվել է «Ար-Այ-Էմ Արքիթեքթս» (RIM Architects) ընկերության կողմից: Շենքը կառուցվել է «Բիլթ Ինվայըրընմենթ Թիմ» (Built Environment Team) ընկերության կողմից և զբաղեցնում է մոտ 1393 քառակուսի մետր տարածք: Հատակների ընդհանուր մակերեսը 826 քառակուսի մետր է: Էյլսենի անվան այցելուների կենտրոնը առաջատար դեր ունի էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրի և էներգիայի կրճատման մասին հասարակությանը իրազեկելու գործում:

Էյլսենի կենտրոնը ազգային արգելոցներին պատկանող առաջին շենքն է, որն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.nps.gov


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ