Էթգար Կերեթի Ամենանեղ Տունը, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԷթգար Կերեթի Ամենանեղ Տունը, Վարշավա, Լեհաստան
Լեհ ճարտարապետ Յակուբ Սչեսնին (Jakub Szczesny) Վարշավայում կառուցել է տուն, որն արդեն հայտնի է դարձել որպես ամենանեղն աշխարհում: Տունը տեղավորվել է երկու բազմաբնակարան շենքերի մեջտեղում գտնվող նեղ տարածության մեջ: Անսովոր տունը կառուցելիս ճարտարապետը ներշնչվել է իսրայելացի գրող Էթգար Կերեթի (Etgar Keret) աշխատություններով, ով ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայում, յուրօրինակ տնից երկու թաղամաս հեռավորության վրա: Ի դեպ տունը նվիրված է հենց գրող Կերեթին և կոչվում է «Կերեթի տուն», գրողն էլ հանդիսացել է վերջինիս առաջին բնակիչը, իսկ Վարշավա այցելելիս նա բնակվում է հենց այստեղ:
Տունն ամենանեղ հատվածում ունի 72 սանտիմետր, իսկ ամենալայն հատվածում 122 սանտիմետր լայնություն: Սակայն պետք է նշել, որ չնայած իր չափսերին, տունն ունի այն, ինչ անհրաժեշտ է բնակության համար: Աշխարհի ամենանեղ տունն ունի սեփական կոյուղին, էլեկտրաէներգիան, ջրագիծ և ջեռուցման համակարգ:
Երկմակարդակ տունը կանգնած է մետաղական սյուների վրա և ունի 9 մետր բարձրություն: Տան կառուցվածքային շրջանակը մետաղից է, իսկ կիսաթափանցիկ տանիքը պոլիկարբոնատից: Տուն մտնելու համար տեղադրված է մետաղական սանդուղք, որով բնակիչները պետք է մագլցեն վեր, իսկ դռան փոխարեն նախատեսված է ոչ թե դուռ, այլ իջանցք: Տունը բաղկացած է փոքրիկ ճաշասրահից, հյուրասրահից, որտեղ տեղադրված է բազկաթոռ, լոգասենյակից և ննջասենյակից, որտեղ կա նաև աշխատատեղ:
Վարշավայի ղեկավարությունը և Լեհաստանի Ժամանակակից արվեստի հիմնադրամը օգնել են ֆինանսավորել նախագիծը, իսկ տունը պաշտոնապես գրանցվել է որպես արվեստի գործ: Բացի այդ, քաղաքի իշխանություններն արդեն գրանցել են այն ճարտարապետական տեսարժան վայրերի ցուցակում:
Աղբյուր՝ www.washingtonpost.com