Իսթոնի Հավաքածուների Կենտրոն, Արիզոնա, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԻսթոնի Հավաքածուների Կենտրոն, Ֆլագսթաֆ, Արիզոնա, ԱՄՆ
Հյուսիսային Արիզոնայի թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Հարոլդ Քոլթոնի և նրա կնոջ կողմից` Արիզոնայի մշակույթի պահպանության նպատակով և ավելի քան հինգ միլիոն ցուցանմուշներ ներկայացնելու համար: Թանգարանի տնօրեն Ռոբերտ Բրունիգի նախաձեռնությամբ որոշում կայացվեց կառուցել հատուկ նախագծով շենք՝ Իսթոնի հավաքածուների կենտրոնը, որտեղ կցուցադրվեն և կպահպանվեն այն հավաքածուները, որոնք դեռևս չկան գոյություն ունեցող թանգարանում: Կենտրոնը կրում է նախագծի իրականացման բարերարներ Բեթսի և Հարրի Իսթոնների անունը: Իսթոնյան Հավաքածուների կենտրոնի ճարտարապետը «Ռոբերթս/Ջոնս Ըսթշիիթս ինք.» (Roberts/Jones Associates, Inc.) ընկերության ղեկավար Ջիմ Ռոբերթսն է: Շենքը կառուցվել է «Քիննի քընստրաքշն սըրվիսիզ» (Kinney Construction Services) ընկերության կողմից: LEED Պլատինե հավաստագրման արժանացած շենքը պատկանում է Հյուսիսային Արիզոնայի թանգարանին: Քանի որ անհրաժեշտ էր շինությունն ապահովել ջերմաստիճանի ու խոնավության վերահսկման համապատասխան համակարգերով, դիզայներները որոշեցին թարմացնել այն` հատակի տակ տեղադրելով տաքացման համակարգ, ինչպես նաև ներքին ծեփապատ պատեր, որոնք կլանում են խոնավությունը: 75 արևային պանելից բաղկացած ֆոտոէլեկտրական շարքը կրճատում է էլեկտրաէներգիայի սպառումը տարեկան 20-25 %-ով: Շենքն ունի կանաչ տանիք` բնական բույսերով: Անձրևաջրերը նույնպես հավաքվում են տանիքի վրա տեղադրված 76 000 լիտր (20.000 գալոն) տարողությամբ ցիստեռնի մեջ: Ձմռանն օգտագործվում է արևային պասսիվ տաքացման համակարգ: Հատակի ընդհանուր մակերեսը 1579 քառակուսի մետր է: Ճարտարապետը ապագա շենքի գտնվելու վայրը դիտավորյալ ընտրել է այլ պատմական շինությունների կողքին: Ճակատի ձևը հնարավորություն է տալիս ողջ օրվա ընթացքում շենքն ապահովել ցերեկային լույսով:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am