Տուն-բադիկ, Ֆլանդրիա, Նյու Յորք, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեծ Բադը(Big Duck) կառուցվել է ագարակատեր Մարտին Մորերի նախագծով 1931թ-ին Նյու-Յորքի Լոնգ-Այլենդ կղզու Րիվերհեդ քաղաքի աշխույժ Մեյն փողոցի վրա: Տան լայնությունը կազմում է մոտ 5.5մ, երկարությունը կրծքավանդակից մինչև պոչը՝ 9.1մ, իսկ բարձրությունը՝ 6.1մ: 1937թ.-ին Մարտին Մորերը կառույցը տեղափոխեց 6կմ դեպի հարավ-արևելք՝ Ֆլանդրիա: Ողջ տարածաշրջանը, այդ թվում նաև Ֆլանդրիան և Րիվերհեդը, բադաբուծության կենտրոն է համարվում, ինչով և փառավորվում է Լոնգ-Այլենդը: Սա բետոնե հիմքով, բադի տեսքով կառույց է, որտեղ օգտագործվել է փայտյա հիմնակմախք: Բադի աչքերը պատրաստված են Ֆորդ T մակնիշի ավտոմեքենայի հետին լապտերներից: Մորերի մահից հետո, երբ հողատարածքը հանձնվեց կառուցապատման, Մեծ Բադի հասարակական պաշտպանները և Լոնգ-Այլենդի Կուլտուրական ժառանգության ընկերներ հասարակական կազմակերպությունը պայքար են նախաձեռնում այս տեսարժան վայրի պահպանման համար: 1987թ-ին նրանք նվիրաբերում են այն Սաֆֆոլք համայնքին: 1988թ-ին Բադը Ֆլանդրիայից տեղափոխվում է Հեմփթոն-Բեյս: 2007թ-ին, արդեն որպես ազգային պատմական հուշարձան, Մեծ Բադը վերադարձավ իր նախկին բույնը՝ Ֆլանդրիա: Այս հուշարձան դարձած խանութ- ցուցասրահը այսօր հայտնի զբոսաշրջավայր է, և զուգահեռաբար զբաղվում է հուշանվեր-բադերի վաճառքով: Այստեղ տարին երկու անգամ տոնական արարողություններ են տեղի ունենում՝ մեկը նվիրված հենց Մեծ Բադին, իսկ մյուսը Շնորհակալական մաղթանքի օրվան (Thanksgiving Day): Մեծ Բադը ռեալիստական գովազդի կատարյալ օրինակ է: Այս անսովոր շինությունը ճարտարապետական նորույթ է հանդիսացել իր ժամանակի համար, ինչպես նաև՝ ճանապարհային ճարտարապետության լավ օրինակներից մեկը: Լոնգ-Այլենդի առավել հայտնի տեսարժան վայրն ընդգրկված է ԱՄՆ-ի Պատմական վայրերի ազգային ռեգիստրում, Վաշինգտոնում:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am