Դուն Դպրոց, Դեհրադուն, Հնդկաստան

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Դուն Դպրոց, Դեհրադուն, Ութթարաքհանդ, Հնդկաստան
Դուն (թարգմ. «հովիտ») դպրոցի հիմնադիրը իրավաբան Սաթիշ Ռանջան Դասն է, որի հիմնական առաքելությունն էր` բացել առաջին հանրային դպրոցները` Հնդկաստանի երիտասարդությանը բարձրակարգ կրթությամբ ապահովելու համար: Սակայն Դասին վիճակված չէր տեսնել իր երազանքի իրականացումը: Միայն նրա մահից հետո` 1935 թվականի սեպտեմբերին, նրա ընտանիքը բացեց միայն տղաների համար նախատեսված Դուն դպրոցը, որի տեսլականն էր «դառնալ գերազանցության մարմնացում»: Այդ պատճառով էլ դիզայներները նպատակադրվել էին առողջ միջավայր ստեղծել` կատարյալ ներքին պայմաններով, որոնք կգրավեն ուսանողներին: Դուն դպրոցի առաջին տնօրենը Արթուր Ֆութն էր:

Դպրոցի տարածքը զբաղեցնում է մոտ 280,000 քառակուսի մետր մակերես և համարվում է Հնդկաստանի առաջին էկոլոգիապես մաքուր կրթական հաստատությունը: Դպրոցի շենքում գործում են արևային էներգիայի համակարգ և բիոմասսայի հիմքով գործող գազաֆիկացում, ինչպես նաև կոյուղաջրերի կուտակման և վերամշակման կատարյալ համակարգ:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ