Շուն-Հյուրանոց, Այդահո, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Անգլիական բիգլ ցեղատեսակի այս որսորդական շունն իր քոթոթի հետ միասին անշուշտ կորսա ձեր բոլորի հետաքրքիր հայացքներն, ու դուք ակամայից կհայտնվեք նրանց ջերմ գրկում՝ մուտք գործելով երկրորդ հարկից՝ արտաքին աստիճանով: Այնպես, ամուսիններ Դենիսն ու Ֆրենսիսը, որոնց ձեռքերով է կառուցվել այս հյուրանոցը, իրենց խորամանկ ու խելամիտ նախագծով համաշխարհային ճանաչում ու տեղաբնակների կողմից մեծ սեր և հարգանք ձեռք բերեցին: Այժմ Քոթնվուդի այս շուն-հյուրանոցը Այդահո նահանգի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկն է հանդիսանում:

Ինքնուս արվեստագետ ամուսիններն միմիանց հանդիպելուց հետո, արդեն 20 տարի է ինչ համատեղում են իրենց ուժերը ավելի քան 60 շների փայտե քանդակներ կերտելու գործում մեխանիկական սղոցի օգնությամբ: Հենց արվեստի հանդեպ այդ մեծ սերն ու ձգտումն էլ նրանց կապում է հավիտյան: Ամուսինները ծախսում են մեկ ու կես տարի իրենց համատեղ աշխատանքի ամենամեծ նախագծի՝ Շուն-հյուրանոցի վրա (9մ բարձրությամբ), որը հանրության առաջ իր դռներն է բացում 1997թ-ին և դեռ շարունակում է գոհացնել ու զվարճացնել իր ընկերասեր շներով: Իսկ եթե դուք մեծ ցանկություն ունեք ձեռք բերել այլ փոքր շների հուշանվերներ, ինչպես նաև խոզուկների, արջուկների, եղնիկների, փիսիկների և ձկների փայտյա քանդակներ, ընտանեկան արվեստանոցի հավաքածուից, այդ հարցը նույնպես լուծված է. հյուրանոցն ունի խանութ-ցուցասրահ: Մի՛ մոռացեք, որ մեր բարի շունը միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև չորս հոգի, իսկ գիշերելը այս հյուրանոցում կարժենա 92 ԱՄՆ դոլար:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ