Դիսքավըրի Այգու Շինություն 12, Բարնաբի, Կանադա

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Դիսքավըրի Այգու Շինություն 12, Բարնաբի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Բարնաբիում գտնվող Դիսքավըրի այգու շինությունը գրասենյակային շենք է` 13,000 քառակուսի մետր հատակի ընդհանուր մակերեսով: 2010 թվականի հունվարին շենքն արժանացավ LEED Պլատինե հավաստագրման, չնայած նախնական նպատակը LEED Ոսկե հավաստագրումն էր: Սա առաջին շենքն է Կանադայում, որն արժանացել է նման բարձր գնահատականի «Կարկաս և արտաքին պատեր» անվանակարգում: Շինությունը զինված է այնպիսի կանաչ տարրերով, ինչպիսիք են շենքի ներսի խոնավությունը, ջերմաստիճանը և ածխաթթու գազի արտանետումները վերահսկող հատուկ համակարգերը, ինչպես նաև սենսորներն ու բացվող պատուհանները, որոնց շնորհիվ համալիրը միշտ լի է ցերեկային լույսով: Շենքում գտնվող համակարգիչը կարող է ուղղորդել բնական լույսը, որը հեշտությամբ թափանցում է շենք: Դիսքավըրի այգու շինությունը էկոլոգիապես մաքուր է ոչ միայն ներսից, այլև դրսից: Զբոսանքի համար նախատեսված արահետները խրախուսում են տրանսպորտի այլընտրանքային միջոցների օգտագործումը: Շենքը շրջապատված է կանաչ տարածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվել են միայն տեղական ու վերամշակված նյութեր:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ