Դեյբրեյք Կորպորատիվ Կենտրոն, Յուտա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

2008 թվականին կառուցված Դեյբրեյք կորպորատիվ կենտրոնը (Daybreak Corporate Center, որը նաև հայտնի է Ռիո Թինթո տարածաշրջանային կենտրոն անունով) գրասենյակային շենք է` մոտավորապես 16,250 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Եռահարկ շենքում, որից բացվում է Վասաչ սարի (Wasatch Mountain) հիանալի համայնապատկերը, գործում է Ռիո Թինթո հանքային և հողերի կառուցապատման ընկերությունը, ինչպես նաև Քեննեքոթթ հանքավայրի մի շարք այլ ընկերությունների գրասենյակներ: Շենքի կանաչ տանիքին տեղադրված արևային պանելները, ինչպես նաև քամու տուրբիններն արտադրում են էլեկտրականություն և օգնում են սպառել 22 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա, քան նույն չափսի որևէ այլ շինություն: Անձրևաջրերը հավաքվում, զտվում և օգտագործվում են շրջակա կանաչ տարածքը ոռոգելու համար: Շինարարական նյութերի 22% տոկոսի համար օգտագործված է վերամշակված շինանյութ, բացի այդ պարունակում են ցածր ցնդող օրգանական բաղադրիչներ: 2008 թվականին 40 միլիոն դոլար արժողությամբ շինությունն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման` Նոր շինություններ անվանակարգում` այդպիսով դառնալով Յուտա նահանգի առաջին նախագիծը, որը ստացել է նման հեղինակավոր գնահատական:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ