Դեյլի Փլանիտ Հասարակաց Տուն, Ավստրալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ավստրալիա

Դեյլի Փլանիտ Հասարակաց Տուն, Մելբուրն, Ավստրալիա
Դեյլի Փլանիտ (Daily Planet) Հասարակաց տունը հիմնադրվել է 1975թ. Ջոն Թրիմբլի կողմից: Շշուկներ էին պտտվում, որ նա Ռոբերտ Թրիբոլի զարմիկն էր. վերջինս 1970-80ականներին Ավստրալիայում մարիխուանայի ու հերոինի ամենահայտնի մատակարարն էր: Հասարակաց տունն առհասարակ հայտնի չէր մինչև 2003թ., երբ հայտարարվեց, որ Daily Planet-ը պատրաստվում է բաժնետոմսեր թողարկել ու ցուցակվել Ավստրալիայի բորսայում: Սակայն, ինչպես միշտ հարցը ձևակերպման մեջ է. ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ իրավիճակը փոքր ինչ այլ է:

Հարցն այն է, որ հասարակաց տան սեփականատերն ուներ նաև անշարժ գույքի գործարարություն: Ու հենց այն էր ցուցակվել բորսայում, այլ ոչ թե հասարակաց տունը: Համաձայն տնօրեն Էնդրյու Հարրիսի իրենք հույս ունեին, որ կաշխատի «սեքսը վաճառում է» սկզբունքը («sex sells» - գովազդային քայլ, երբ էրոտիկ և սեքսուալ պատկերները և թեմաները օգնում են վաճառքի ավելացմանը), և դա հենց այդպես էլ տեղի ունեցավ: Բաժնետոմսերի սկզբնական գինը $1000 էր: Կարճ ժամանակահատվածում այն աճեց 4 անգամ: Այնուհետև, սակայն, տեղի ունեցավ անկանխատեսելին. այն, ինչ սկզբում գրավում էր մարդկանց գնել բաժնետոմսերը, այժմ սկսեց վանել: Շատ գործարարներ վախենում էին իրենց անունը կապել հասարակաց տան անվան հետ: Սեփական բիզնեսը սնանկացումից փրկելու համար Ջոն Թրիմբոլը որոշեց վաճառել հասարակաց տունը: Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ այդքան տարիների աշխատանքը ջուրը գցել: 2004թ. շենքը հանվեց վաճառքից, իսկ անշարժ գույքի ձեռնարկությունը վերանվանվեց Planet Platinium-ի: Այսպիսով հարցը փակվեց, բոլորը գոհ էին:

Մի քանի բառ հասարակաց տան մասին: Այստեղ կա 18 սենյակ կահավորված բոլոր անհրաժեշտ իրերով. 2 և 8 հոգու համար նախատեսված լոգարաններ, մահճակալներ, որոնք կարող են տեղավորել հաճախորդների 4 խմբեր և այլն: Յուրաքանչյուր սենյակ զարդարված է առանձին ոճի մեջ. Տնօրինությունն առավելապես խորհուրդ է տալիս այցելել հռոմեական ու հունական սենյակները: Համաձայն պաշտոնական կայքին հասարակաց տանն աշխատում է 100-150 կին, որոնք, իմիջիայլոց, մատուցում են նաև ոչ սեռական բնույթի ծառայություններ: Հասարակաց տունը 2005-2011թթ հաղթող է ճանաչվել Ավստրալիայի Չափահաս Բիզնեսի մրցանակաբաշխության երկու անվանակարգերում՝ «Լավագույն հասարակաց տուն» և «Հասարակաց տան լավագույն կառավարում և անձնակազմ»: (Ամենամյա մրցանակաբաշխություն սեքս ոլորտում ձեռքբերումների համար: Հիմնադրվել է 2001թ.: Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորը Ավստրալիայի Հարկային Կոմիտեն է. այս կերպ նրանք կարողացել են ավելի քան 16 000 մարմնավաճառների ներգրավել հարկահավաքման համակարգում):

Այսպիսով, կիրառելով փոքրիկ մարքեթինգային հնարք, տնօրինությունը կարողացավ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը հառել հասարակաց տան վրա: Իր սկանդալային համբավի շնորհիվ այն գրավեց մեծ քանակությամբ նոր հաճախորդներ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ