Քանդըլ Ընկերության Գրասենյակ, Սիդնեյ, Ավստրալիա
Ի՞նչ է LEED Հավաստագրումը Հարավային կիսագնդի առաջին գրասենյակային շենքը, որն արժանացել է LEED պլատինե հավաստագրման, Քանդըլ (Cundall) ընկերության Սիդնեյի (Սեյնթ Լեոնարդսում) գրասենյակն է: Այն բացվել է 2003 թվականին և ակտիվորեն մասնակցել է երկրում սկսված կանաչ շինությունների շարժմանը: Այս հայտնի ինժեներական ընկերությունն առաջատար դեր ունի շրջակա միջավայրի կայուն դիզայնի և էկոլոգիապես մաքուր գրասենյակային տարածքների խրախուսման ոլորտում և համագործակցում է Ավստրալիայի կանաչ շենքերի խորհրդի հետ: Քանդըլը տասնհինգ գրասենյակ ունի աշխարհում, մասնավորապես Ավստրալիայի խոշորագույն քաղաքներում (Ադելաիդա, Սիդնեյ, Մելբուրն, Պերթ) և Մեծ Բրիտանիայում: Խորհրդատվական ինժեներական ընկերության հիմնադիրը Սայմոն Ուայլդն է` կայուն շենքերի նախագծման ինժեներ և խորհրդատու` աշխատանքային մեծ փորձով: Ընկերությունն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների (Տարվա խոշորագույն նախագիծ, Նորարարությունների մրցանակ, Տարվա խորհրդատու` կայուն շենքերի գծով): Քանդըլը Կանաչ շենքերի խորհրդի հիմնադիրներից է Ռումինիայում:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am