Քուք + Ֆոքս Ընկերության Գրասենյակ, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Քուք + Ֆոքս Ընկերության Գրասենյակ, Նյու Յորք, ԱՄՆ
«Քուք + Ֆոքս»-ը (Cook and Fox) ճարտարապետական ստուդիա է, որը հիմնվել է 2003 թվականին` Ռիչ Քուքի և Ռոբերտ Ֆոքսի կողմից: Մանհեթենի Չելսի թաղամասում գտնվող «Քուք + Ֆոքս» ճարտարապետական ընկերության գրասենյակը LEED պլատինե հավաստագրման արժանացած առաջին շենքն է Նյու Յորքում (մրցանակի արժանացել է 2006 թվականին, «Կոմերցիոն ինտերիերներ» անվանակարգում): Գրասենյակը վերակառուցվել է 2006 թվականին: Այն զբաղեցնում է 1114 քառակուսի մետր տարածք 1765 քառ մետր հատակի ընդհանուր մակերեսով փենթհաուսում: Շինության 334 մ² մակերեսով «կանաչ» անջրանցիկ տանիքը կլանում է անձրևաջրերը հետագա օգտագործման նպատակով: Տնտեսող միզարանները նույնպես մեծապես կրճատում են ջրի օգտագործումը: «Քուք + Ֆոքս» ճարտարապետական ստուդիան հայտնի է այնպիսի շենքերի նախագծերով, ինչպիսիք են Ամերիկայի բանկի աշտարակը, «Լայվ Ուորք Հոում» ընկերության շենքն ու Հենրի Միլլերի թատրոնը: Այն առաջնորդներից է կայուն նախագծման ոլորտում: Ստուդիան նախագծման մեջ օգտվում է սկզբունքներից և մեթոդներից, որոնք խոր արմատներ ունեն բնության մեջ, այդ թվում բիոմիմետիկայի (կրկնօրինակում բնությունից) և բիոֆիլիայի (բնածին սեր դեպի բնությունը, տրված ամբողջ մարդկությանը) հիմնադրույթներից:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ