Սիթի Դատա Կենտրոն, Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Ի՞նչ է LEED Հավաստագրումը Սիթի Դատա Կենտրոնը (Տվյալների կենտրոն; Eng. Citi Data Center) , Ֆրանկֆուրտից 10 կմ հեռավորության վրա գտնվող մի յուրահատուկ համալիր է, աշխարհի բնապահպանական ամենակայուն կենտրոնը, որը ներմուծեց նոր չափանիշներ` կայուն դիզայնի և ռեսուրսների խնայողության ոլորտում: «Սիթին» համաշխարհային կազմակերպություն է, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում ավելի քան 140 երկրում: Սիթիգրուփը (Citigroup) 232 միլիոն դոլար ծախսեց այս էներգախնայող շենքի կառուցման համար: Կառույցի նախագծողը Արուփ Ըսոշիեյթս (Arup Associates) ընկերությունն է: Շենքը կառուցել է Բի Էյ ԷՄ Դոյչլանդ (BAM Deutschland) շինարարական ընկերությունը: Այն զբաղեցնում է 9.800 քմ տարածք, որից 1480-ը գրասենյակներ են: Շինարարական թիմի հիմնական նպատակն առավելագույնս կայուն շենք կառուցելն էր: Շենքը շրջապատված է կանաչ տարածքներով, որոնք ոռոգվում են վերամշակված ջրով: Համալիրի արևելյան կողմում տեղադրված կանաչ պատը կատարյալ վայր է բույսերի և վայրի բնության համար: Սա տվյալների առաջին կենտրոնն է աշխարհում, որն արժանացել է LEED պլատինե հավաստագրի, և առաջին շենքը Գերմանիայում, որը ստացել է LEED հավատարմագրում: Էներգիա խնայող տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հաջողվում է մեծապես կրճատել էներգիայի օգտագործումը (մոտ 72%-ով): Կանաչ տանիքը ամռանը զովացնում, իսկ ձմռանը տաք է պահում շենքը: Համալիրն իր աշխատողներին ապահովում է բարձրակարգ աշխատանքային տարածքով, օդափոխությամբ և բնական լույսով: Ածխածնի երկօքսիդի կրճատումը կազմում է 11.750 տոննա:
Համալիրն օգտվում է ջրի մաքրման հակառակ օսմոսից, ինչն էլ հնարավորություն է տալիս 40%-ով կրճատել ջրի օգտագործումը:
Սակայն ամենահետաքրքիր փաստն այն է, որ կառույցն իր առաջին մրցանակին արժանացել է մինչ ամբողջությամբ պատրաստ լինելը (Գերազանցության և Կանաչ տեխնոլոգիաների արդյունավետության համար, 2007 թվական; - Excellence and Green Energy Efficiency Award):
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.e-architect.co.uk