Սուրբ Ընտանիքի Եկեղեցի, Բարսելոնա, Իսպանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իսպանիա

Սուրբ Ընտանիքին նվիրված քավության տաճարի (կատ. Temple Expiatori de la Sagrada Família) կառուցման գաղափարը ծնվել է դեռևս 1872 թվականին: Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1882 թվականին ճարտարապետ Ֆրանսիսկո դել Վիլյարի կողմից, իսկ 1883 թվականից՝ պատվիրատուների հետ Վիլյարի վիճաբանությունից հետո, շինարարությունը շարունակեց հանճարեղ կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին, ով արդեն ըստ իր կողմից փոփոխված նախագծի իրականացրեց շինարարությունը մինչ իր մահը՝ 1926 թվականը: Սակայն եկեղեցու շինարարությունը շարունակվում է մինչ այսօր, իսկ կառույցի վերջնական ավարտը նախատեսվում է XXI դարի առաջին եռամսյակում: Ավարտված տարբերակով կառույցը բաղկացած կլինի 18 աշտարակներից: Կենտրոնական՝ 170 մետրանոց աշտարակը նվիրված է Քրիստոսին, իսկ կողքի քիչ ավելի ցածրը՝ Սուրբ Մարիամին: Չորս 120 մետրանոց աշտարակները նվիրված են ավետարանիչներին, իսկ չորս ճակատների 12 աշտարակները՝ 98-112մետր բարձրությամբ, ներկայացնում են 12 առաքյալներին: Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի եկեղեցին Անտոնիո Գաուդիի 6 այլ ստեղծագործությունների հետ միասին գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: Սուրբ Ընտանիքին նվիրված եկեղեցին հանդիսանում է Գաուդիի առավել կատարելագործված գործը և դասվում է աշխարհի ճարտարապետական լավագույն գլուխգործոցների շարքին: 2010 թվականին, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը օրհնել է Սուրբ Ընտանիքի եկեղեցին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ