Անիի Ամենափրկիչ Եկեղեցի, Թուրքիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Թուրքիա

Անիի Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1035 թվականին: Եկեղեցին շրջանաձև է, ստորին մասը բազմանկյուն է՝ 19 հավասար կողմերով, իսկ վերին մասը իրենից կատարյալ շրջան է ներկայացնում: Վանքի պատերը պատված են երկար փորագիր արձանագրություններով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել եկեղեցու կառուցման պատմությունը: Արձանագրություններից մեկը վկայում է, որ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է Աբլղարիբ Պահլավունու հրամանով, ուր հավանաբար նա Հիսուսի Խաչի կտոր է ամփոփել: Պահպանվել են ևս երեք արձանագրություններ: Առաջինը վկայում է 1193 թվականին վանքի վերակառուցման մասին Տրդատ քահանայի օգնությամբ, երբ կառուցվեցին երկու ժամատները: Երկրորդ արձանագրությունում նշվում է Մխիթար անունը, ով 1291 թվականին կառուցել է զանգակատունը, և վերջապես երրորդ արձանագրությունը պատմում է 1342 թվականին Վահրամ Զաքարյանի կողմից գմբեթի վերակառուցման մասին (ճարտարապետ Վասիլ): Եկեղեցու արևելյան կեսը փլուզվել է 1957 թվականի փոթորկից: Եկեղեցին բավականին վնասվել են 1988 թվականի երկրաշարժի ժամանակ նույնպես և այժմ ամբողջովին փլուզման վտանգի տակ է գտնվում:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ