Սվետա Պետկա Սամարջիյսկա Եկեղեցի, Բուլղարիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԲուլղարիաՍվետա Պետկա Սամարջիյսկա Եկեղեցի, Սոֆիա, Բուլղարիա
Սվետա Պետկա Սամարջիյսկա մատուռը (St. Petka of the Saddlers; Sveta Petka Samardjiiska) տեղակայված է Սոֆիայի կենտրոնում: Այս փոքրիկ եկեղեցին կառուցվել է XI դարում ( ըստ այլ աղբյուրների XIV դարում) նախկին IV դարի հռոմեական կրոնական շինության տեղում: Եկեղեցին կառուցվել է բուլղարացի կին սրբի` Սուրբ Պետկայի պատվին: Պատերն ունեն 1 մետր հաստություն և կառուցված են աղյուսից և քարից: Եթե եկեղեցու արտաքին տեսքը չափազանց համեստ է, ապա ներքին ձևավորումը ցնցում է XIV- XIX դարերի վառ որմնանկարներով, որոնք պատկերում են դրվագներ Նոր Կտակարանից: Չնայած որ այսօր որմնանկարները կորցրել են նախկին վառ գույները, նկարազարդումները պատկերացում են տալիս, թե ինչպիսի հավատարմությամբ էին ուղղափառ եկեղեցու հետևորդները պահպանում իրենց հավատքը Օսմանյան լծի տակ:
Կողքի մայթից երևում է միայն մատուռի կղմինդրե ծածկը, որն օծված է փալանչիների հովանավոր`Սուրբ Պետրոսի պատվին (այստեղից էլ ծագել է անվանման հավելումը՝ Самарджийска; Saddlers):
Վարկածներից մեկի համաձայն Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկին թաղվել է այս եկեղեցում: Այս հարցի շուրջ տարաձայնությունները և քննարկումները շարունակվում են մինչ օրս:
Եկեղեցուն կարելի է մոտենալ Անկախության հրապարակի անցումով և դուրս գալ այն տեղում, որտեղ այն հատվում է Սվետա Նեդելյա հրապարակին:
Սվետա Նեդելյա հրապարակ: Բաց է 07:00-19:00: Մուտքը վճարովի է:
Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am