Սուրբ Նիկոլայի Եկեղեցի, Սոֆիա, Բուլղարիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԲուլղարիաՍուրբ Նիկոլայ Հրաշագործի Եկեղեցի, Սոֆիա, Բուլղարիա
Սոֆիայի կենտրոնում, Գեորգի Ռակովսկու փողոցի և Ազատարար Թագավորի պողոտայի խաչմերուկում, գտնվում է Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ռուսական եկեղեցին, որը քաղաքի ամենագեղեցիկ կոթողներից մեկն է: Եկեղեցին կառուցվել է 1907-1914թթ. ընթացքում: Նախագիծը պատկանում է ռուս հայտնի ճարտարապետ Միխայիլ Պրեոբրաժենսկուն և կառուցվել է Ռուսաստանի դեսպանատան տարածքում:
Ռուս - թուրքական պատերազմից հետո Բուլղարիայում ստեղծվեց ռուսական մեծ համայնք: Շուտով առաջացավ սեփական ուղղափառ եկեղեցի կառուցելու պահանջը, և 1912թ-ին կառուցվեց Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին:
Տաճարը պսակված է հինգ գմբեթներով: Այն քառանկյուն կառույց է` կանաչ սալիկներով պատված բարձր շեմով:
Ներսի որմնանկարները հայտնի ռուս նկարիչների աշխատանքներն են՝ կատարված Վասիլի Պերմինովի ղեկավարությամբ: Սրբոցում 4 հիանալի սրբապատկերներ են, որոնք Կիևի Սուրբ Վլադիմիր տաճարի սրբապատկերների կրկնօրինակներն են: Սա XX դարի սկզբի ռուսական սրբապատկերների եզակի օրինակներ են: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մայոլիկայի արվեստով ստեղծված սրբոցը պատրաստված Սանկտ Պետերբուրգում:
Եկեղեցու զանգերը կայսր Նիկոլայ Երկրորդի նվիրաբերությունն են տաճարին:
1947 թ.-ին եկեղեցին հանձնվել է Մոսկվայի պատրիարքության թեմին, որի հովանու տակ էլ գտնվում է մինչև այսօր:
Տաճարի գետնադամբանում գտնվում է արքեպիսկոպոս Սերաֆիմի (Սոբոլևի) գերեզմանը, որն ըստ շատ ուղղափառ քրիստոնյաների Հրաշագործ է: Այս քահանան կառավարել է ռուսական ուղղափառ համայնքը Բուլղարիայում 1921-1950 թթ: Այսօր էլ շատ մարդիկ գրում են նամակներ, խնդրելով նրա օգնությունը, թողնում են դրանք գերեզմանի վրա` հավատալով, որ նա կօգնի իրենց:
Հոդվածը և լուսանկարները Լիլիթ Վանեսյանի , www.building.am