Եկեղեցի Ժայռում, ք. Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լյուքսեմբուրգժայռում կառուցված այս եկեղեցու իրական անվանումն է Սեն Քուիրին Կապելլա (կաթոլիկական եկեղեցի): Պետրուս գետի հովտում կառուցված այս կապելլան հանդիսանում է Լյուքսեմբուրգի հանրաճանաչ տեսարժան վայրերից մեկը: Այս վայրը նախկինում ծառայել է որպես հեթանոսական սրբավայր, հետագայում՝ քրիստոնեական, իսկ XI դարում այս սրբավայրը ընծայվել է Սուրբ Քուիրինին: Ժամանակին եկեղեցական ծառայությունները իրականացվում էին երկու քարանձավներում, 1355 թվականին կառուցվեց գոթական ոճի այս կապելլան, իսկ XIX դարում կառույցը համալրվեց փոքրիկ զանգակատներով և տանիքով: Կապելլայի մոտ հոսում է մի աղբյուր, որը ըստ ավանդույթի աչքի հիվանդություններ է բուժում: Եկեղեցու ներքին տարածքի հիմնական մասը գտնվում է ժայռի մեջ, իսկ վերևից անցնում է ճանապարհը: Սեն Քուիրինը ունի երկու մուտք. հիմնական մուտք ճակատից և ետին մուտք, որը միացնում է կապելլան Լյուքսեմբուրգի հանրահայտ թունելների ցանցի՝ կազեմատների հետ: Լյուքսեմբուրգյան Կազեմատները կառուցվել են XV-XVIII դարերում որպես պաշտպանական կառույցներ և ներկայացնում են ստորգետնյա թունելների և ապաստարանային տարածքների հսկայական մի ցանց, որտեղ կարող են պաստպարվել մոտ 35,000 մարդ: Լյուքսեմբուրգյան Կազեմատները գրանցված են UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: