Կանաչ տեխնոլոգիաների կենտրոն, Չիկագո, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Կանաչ տեխնոլոգիաների կենտրոն, Չիկագո, Իլլինոյս, ԱՄՆ
Կանաչ տեխնոլոգիաների Չիկագոյի կենտրոնը (The Chicago Center for Green Technology) ԱՄՆ-ի առաջին մունիցիպալ շենքն է, որն իր շրջակա միջավայրի կայունությունը պահպանող դիզայնի և տեխնոլոգիաների շնորհիվ արժանացել է LEED պլատինե հավաստագրման (2003 թ.): Այս յուրահատուկ կրթական կենտրոնը ձգտում է բարձրացնել քաղաքային կյանքի որակը: Շենքը կառուցվել է 1952 թվականին և երկար ժամանակ շրջապատված էր շինարարական աղբով, քանի որ տարածքը պատկանում էր շինանյութ վերամշակող «Սակրամենտո քրաշինգ» ընկերությանը: 1996 թվականին ընկերությունը փակվեց, և Չիկագոյի կառավարությունը, հանձին քաղաքապետ Ռիչարդ Դեյլիի, որոշեց սկսել տարածքի և շենքի վերակառուցման աշխատանքները «Չիկագոյի լքված տարածքներ» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն էր օգտագործել ԱՄՆ-ում հսկայական քանակությամբ լքված տարածքները: Քաղաքը 9 մլն դոլար ներդրեց մաքրման աշխատանքների իրականացման համար: Իսկ շենքի վերանորոգման համար պահանջվեց ևս 5.4 մլն դոլար: Շենքը նախագծվել է «Ֆարր Ըսոշիիթս» (Farr Associates Architecture) ճարտարապետական բյուրոյի կողմից, իսկ քաղաքաշինական և ինժեներական լուծումները Այ-Բի-Սի Ինջինիրինգի (IBC Engineering) կողմից: Շենքը կառուցող թիմի հիմնական նպատակը LEED պլատինե հավաստագրման արժանանալն էր: Շինարարությունը տևեց 1999-ից մինչև 2002 թվականները: Երկհարկ կանաչ շենքում հաստատվեց 3 ընկերություն` Գրինքորփս Չիկագո (Greencorps Chicago), Դաբլյու-Ար-Դի Էնվայրըմենթըլ (WRD Enviromental) և Կանաչ տեխնոլոգիաների Չիկագոյի կենտրոնը: Շենքի ներկայիս սեփականատերը Չիկագոյի Շրջակա միջավայրի պահպանության վարչությունն է (DOE): Հատակների մակերեսը 3,720 քմ է:

Շենքը բավարարում է «կանաչ» շենքերին հատուկ բոլոր պահանջները` պասսիվ ջեռուցում, օդափոխության արդյունավետություն, օդորակում, ջրի պահեստավորում, անձրևաջրերի կլանում և երաշտադիմակացկուն կանաչ տարածք: Տանիքի վրա գտնվող արևային պանելներն արտադրում են տարեկան էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսը: Հալված ձյունն ու անձրևաջրերն օգտագործվում են շենքը շրջապատող կանաչ տարածքը ոռոգելու համար: Շենքի վերելակն աշխատում է կանոլայի յուղով: Շինարարության ընթացքում թիմն օգտագործել է հնարավորինս անվնաս շինանյութեր:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.biulding.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ