Չերոկի Ստուդիա, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Էկոլոգիապես մաքուր լավագույն շինություններից մեկն աշխարհում` Չերոկի ստուդիան, մի ժամանակ հայտնի էր` որպես այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների ձայնագրման ստուդիա, ինչպիսիք են Դեյվիդ Բոուին, Ուորեն Զիվոնը, Դեյվ Մեթյուսը: Չերոկին հիմնադրվել է 1972 թվականին` Ռոբբ եղբայրների` Դիի, Ջոյի ու Բրյուսի կողմից, և նախ տեղակայված էր Լոս Անջելեսի Չաթսվորթ քաղաքում: Չնայած եղբայրները մեծ հաջողությամբ ստուդիայի մասնաճյուղեր բացեցին տարբեր քաղաքներում, Չերոկին փակվեց 2007 թվականի օգոստոսին: Նախագիծը վերաբացվեց 2009-ին ու կառուցվեց «Բրուքս + Սկարպա արքիթեքթս» (Brooks + Scarpa Architects, նախկինում` «Փյու + Սկարպա») ընկերության նախագծով: Նոր Չերոկի ստուդիան, որը կառուցվել է նախկին ստուդիաների մշակութային ժառանգության առանձնահատկությունների հիման վրա, էկոլոգիապես մաքուր նախագծման վառ օրինակ է` ստեղծված ժամանակակից քաղաքի սրտում: Հաշվի առնելով Կալիֆորնիայի կլիման` դիզայներները նախագծել են պասսիվ զովացման համակարգ: Շենքի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Ջեյ-Թի Բիլդըրս» (JT Builders) ընկերությունը: Շինության հատակների ընդհանուր մակերեսը 2072 քառակուսի մետր է: «Կանաչ» շինությունն (շուտով կպարգևատրվի LEED Պլատինե հավաստագրմամբ, 2013) ունի կարգավորվող պատուհաններ, որոնք առավելագույնի են հասցնում բնական օդափոխությունը, և ջրի խնայման մեխանիզմներ, որոնցից են` քիչ ջուր օգտագործող սարքավորումներն ու անձրևաջրերի կուտակման ու վերամշակման համակարգը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ