Շրջակա Միջավայրի Կենտրոն, Չիկագո,ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Շրջակա Միջավայրի Տեխնոլոգիաների Կենտրոն, Չիկագո, Իլլինոյս, ԱՄՆ
Չիկագոյի Շրջակա միջավայրի տեխնոլոգիաների կենտրոնի ճարտարապետը Ջոնաթան Բոյերն է (Jonathan Boyer): Կառուցվել է որպես կոմերցիոն համալիր, 1987 թվականին: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2000 թվականին և ավարտվել 2004-ին: 2005 թվականին համալիրն արժանացել է LEED պլատինե հավաստագրման: Շենքը կայունության, ռեսուրսներն ու շրջակա միջավայրի հնարավորությունները էֆեկտիվ օգտագործելու ունակության, միջավայրի ռազմավարական գործոնների շնորհիվ մարդու առողջությունը բարելավելու լավագույն օրինակն է: Շենքը կառուցված է հիմնականում փայտից և աղյուսից: 1390 քառակուսի մետր հատակների մակերեսով շենքի վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1.200.000 դոլար: Աշխատանքների գլխավոր կապալառու է հանդիսացել Ֆենիքս Բիլդըրս (Phoenix Builders) շինարարական ընկերությունը:

Շենքի տանիքը կլանում է ջերմությունն ու ամռանը զովացնում է այն: Ջրի սպառումը կրճատվել է 30%-ով` շնորհիվ ջրի խնայողության մեխանիզմների, մասնավորապես` լոգարաններում ու զուգարաններում օգտագործվող թույլ հոսքով աշխատող սարքերի: Սառույցի հիմքով ջերմային էներգիայի պահուստավորման համակարգը ապահովում են շենքի էներգախնայող զովացումը: Համակարգը ոչ միայն լուծում է շենքի օդորակման խնդիրը, այլև թույլ է տալիս էլեկտրաէներգիայի սպառումը կրճատել հիսուն տոկոսով: Խոնավության, ածխածնի երկօքսիդի արտանետումների մակարդակը, ինչպես նաև ջերմաստիճանն ու զովացումը մշտական համակարգչային հսկողության տակ են:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.biulding.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ