Հյուրանոց-Պարկուճ , Հաագա, Նիդերլանդներ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՆիդերլանդներԱնկրկնելի և նոր զգացողությունների բոլոր սիրահարները բաց չեն թողնի իրենց ընձեռված հնարավորությունը ապրելու այս զվարճալի և տարօրինակ հյուրանոցային համարում: Այս պարկուճ-նավերը սովորաբար օգտագործվում են նավթային հարթակներում փրկարարական նպատակների համար:
Առաջին այսպիսի հյուրանոցները հայտնվեցին դեռևս 1972թ-ին: Բացի Նիդերլանդներից հյուրանոց-պարկուճներ կառուցվել են Ֆրանսիայում, Բելգիայում և մի շարք այլ երկրներում: Հոլանդական պարկուճ-հյուրանոցներում դուք կարող եք զգալ շատ հարմարավետ ու ազատ, քանի որ ձեր տրամադրության տակ է մի սենյակ բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այս հարմարավետ «համարները» զբաղեցնում են ընդամենը 7քառ.մ տարածք և ունեն 4.25 մետր տրամագիծ: Ըստ Պրիսցիլլա Վան Վերդենի՝ հոլլանդական մի պարկուճ-հյուրանոցի կառավարչի, « Դուք կարող եք քնել, դիտել հեռուստացույց, աշխատել համակարգչի մոտ, կամ պարզապես լոգանք ընդունել: Սանհանգույցի խնդիր նույնպես չկա, քանի որ գործում են քիմիական զուգարաններ: Բոլորը մի փոքր տարածության մեջ, այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է»: Եթե դուք հայտնվեք Հաագայում, մի կորցրեք հնարավորությունը այստեղ գիշերելու: Այո, չմոռանաք ձեռքի տակ ունենալ100-250 ԱՄՆ դոլար:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.capsulehotel.info