Շրջակա Միջ. Պաշտպանության Գրասենյակ, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՇրջակա Միջավայրի Պաշտպանության Գրասենյակ, Սակրամենտո, ԱՄՆ
Սակրամենտոյի սրտում գտնվող Կալիֆորնիայի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության գլխավոր գրասենյակը էներգախնայող շենք է, էկոլոգիապես մաքուր դիզայնի ու կայուն շինարարական մեթոդների մարմնավորում: 25-հարկանի համալիրը կառուցվել է «Թոմաս Փրոփըրթիս Գրուփ» (Thomas Properties Group) ընկերության կողմից: 2004 թվականին շենքն արժանացել է LEED պլատինե հավաստագրման` «Գոյություն ունեցող շենքեր» անվանակարգում: Պետական գրասենյակային շենքի ճարտարապետը «Էյ-Սի Մարթին Փարթնըրս» (AC Martin Partners) ընկերությունն է: Նախագծի արժեքը կազմել է 270 միլիոն դոլար: Շենքը շրջապատված է տեղական երաշտադիմացկուն բույսերով: Ջրի օգտագործումը կրճատվել է 20-50%-ով` շնորհիվ զուգարաններում տեղադրված թույլ հոսքով ծորակների: Շենքում խնայվում է ավելի քան 30% էլեկտրաէներգիա` տանիքի վրա տեղադրված ֆոտոէլեկտրական պանելների և լուսավորության արդյունավետ համակարգի շնորհիվ: Համալիրը լի է բնական ցերեկային լույսով: Օդորակումը կատարվում է 25 հարկերից յուրաքանչյուրում գտնվող հատուկ սենյակների միջոցով, որոնք օդը ներս են թողնում շենք: Շենքի հեղինակները խրախուսում են երթևեկության այլընտրանքային միջոցները, ինչպիսիք են զբոսանքը կամ հեծանիվները:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am