Բուրջ Խալիֆա, Դուբայ, ԱՄԷ
Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 828 / 584 մՀարկեր՝ 160Դիտահարթակներ՝ 452.1, 555.7 մ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Միացյալ Արաբական ԷմիրություններԲուրջ Խալիֆան (անվանվել է ի պատիվ ԱՄԷ-ի գործող (2011) նախագահ և Աբու Դաբիի Էմիր՝ շեյխ Խալիֆա Բին Զաիդ ալ Նախայանի ) 828 մ բարձրությամբ, այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր կառույցը: 309,473 մ² հատակների մակերեսով երկնաքերի շինարարությունը արժեցել է մոտ US $1,5 մլրդ: Աշտարակը նախագծել է ամերիկական փորձառու «Սկիդմոր, Օուինգս ընդ Մերիլ» ձեռնարկությունը ( Skidmore, Owings and Merrill LLP,ճարտ. Էդրիան Սմիթ), իսկ գլխավոր կապալառուն է եղել հարավկորեական «Սամսունգ Էնջինիրինգ ընդ Քոնսթրաքշնը» (Samsung Engineering & Construction): Շենքը հատակագծում ունի Y-ձև տեսք, որի «թևերը» հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել արևային լույսը և վայելել քաղաքի համայնապատկերները պատուհաններից: Շենքը կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից իսկ վերին չբնակեցված մասը (մոտ 46 հարկ) պողպատյա կոնստրուկցիաներից: Ճակատը երեսպատված է չժանգոտվող պողպատով: Շենքում տեղակայված են կորպորատիվ և բնակելի տարածքներ, «Արմանի» հյուրանոցային համարներ և բնակարաններ, բազմաթիվ ռեստորաններ, հանգստի վայրեր, էլիտար խանութներ և այլն: Կառույցն ունի 58 վերելակ և 8 շարժասանդուղք: Աշտարակի կենտրոնական մասի Otis Elevators –ի արտադրության վերելակները սլանում են 18մ/վ արագությամբ և աշխարհում ամենաարագն հանդիսանում են այսօրվա դրությամբ: Շենքի կառուցապատողն է «Իմար Փրոփըրթիսը»(Emaar Properties), որն ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկայում ամենախոշոր ընկերությունն է: Ըստ կառուցապատողի՝ գրասենյակային տարածքների վաճառքի գներն հասել են US$43,000-ի 1 մ ² -համար, իսկ «Արմանի» բնակարաններինը մինչև US$37,500-ի: Սակայն Դուբայի անշարժ գույքի շուկայի ճգնաժամի պատճառով, այսօրվա դրությամբ զբաղեցված են առաջարկվող տարածքների կեսից պակասը:
Տեղեկատվություն Զբոսաշրջիկների և Գործարարների Համար
Վեբ Կայք » www.burjkhalifa.ae
Հասցե » Emaar Boulevard, Downtown Dubai, Dubai, UAE
Դիտահարթակ » Առաջինը տեղակայված է 124-րդ հարկում՝ 452,1 մետր բարձրության վրա: Դիտահարթակը հնարավորություն է տալիս 360 աստիճան պանորամիկ տեսարանի դեպի քաղաք, օվկիանոս և անապատ: Կազմակերպվում են հատուկ շրջագայություններ աշտարակում, որոնց տևողությունը միջինում կազմում է 1 ժամ: Այս հարկում տեղակայված է հուշանվերների խանութ:
Աշխատանքային Օրերը և Ժամերը » Կրկ-Չրք 10:00–22:00, Հնգ-Շբթ 10:00–24:00
Տոմսերի Գինը » Մեծահասակների համար (13+)՝ Նախնական պատվիրված (Ժամ և Օր) - 100 AED (USD 27). Անմիջական Մուտք - 400 AED (USD 110) Երեխաների Համար (4-12)՝ Նախնական պատվիրված (Ժամ և Օր) - 75 AED (USD 20). Անմիջական Մուտք - 400 AED (USD 110)Նորածինների համար (0-3)՝ անվճար մուտք:
Երկրորդ դիտահարթակը բացվել է 2014 թվականին 148-րդ հարկում: Դրա բարձրությունը կազմում է 555,7 մետր և այն հանդիսանում է այդ պահի դրությամբ աշխարհում ամենաբարձրը:
Կորպորատիվ Գրասենյակներ » Տեղակայված են աշտարակի վերին 38 հարկերում, որոնցից ամենավերին երեք հարկերի տարածքները միացված են որպես 1 գրասենյակ: Այս գրասենյակների մուտքը 123-րդ հարկում գտնվող «Երկնային Նախասրահից» է: Կորպորատիվ գրասենյակների համար նախատեսված են առանձին վերելակներ և բարձրակարգ «Կորպորատիվ ակումբ» բիզնես լաունջը:
Գրասենյակներ » Ավելի հասարակ գրասենյակային տարածքներ առաջարկվում են աշտարակին կից՝ 12 հարկանի շենքում: Վարձակալներին առաջարկվում են կայանատեղիներ ինչպես աշտարակի, այնպես էլ Դուբայ Մոլի կայանատեղիներում: Այս կառույցը ուղղակիորեն կապված է Բուրջ Խալիֆաի և Դուբայ Մոլի հետ:
Արմանի Հյուրանոց » Զբաղեցնում է մինչև 8-րդ հարկը և 38-39-րդ հարկերը: Ներկայացված է 160 «Արմանի» հյուրանոցային համարներով՝ 24 Ստուդիա, 54 Կլասիկ, 26 Պրիմիեր, 4 Պրիմիեր պատշգամբով, 26 Սյուիթ, 26 Սյուիթ պատշգամբով, 5 Սիգնաչըր, 1 Արմանի Դուբայ: Հյուրանացում կան նաև 8 «Արմանի» ռեստորաններ, «Արմանի» խանութ, «Արմանի» պատկերասրահ, «Արմանի/Դոլչե» քաղցրավենիքի սրահ, «Արմանի» SPA կենտոն, «Արմանի/Ֆիորի» թարմ ծաղիկների սրահ, «Արմանի» կոնֆերանս դահլիճ, պարադահլիճ 450 հյուրերի համար:
Բնակարաններ » Աշտարակը ներառում է 900 բնակարաններ՝ ստուդիաներ, մեկ-, երկու-, երեք-, չորս- ննջասենյակներով բնակարաններ: Բարձրակարգ բնակելի տարածքներ առաջարկվում են 19-108 հարկերում:
Առևտուր » Աշտարակի կառուցապատման համալիրում է գտնվում աշխարհի ամենամեծ առևտրային կենտրոնը՝ Դուբայ Մոլը՝ 1200 խանութներով:
Սնունդ » Աշտարակն ունի 8 «Արմանի» ռեստորաններ, «ընտիր սննդի» բարձրակարգ ռեստորան 122 հարկում, նախասրահ-սրճարան Risala, չինական Hukama, ճապոնական Fazaris, լողավազանին կից Zeta, սրճարան Xpresso.
Հանգիստ » 43,76 և 123 մակարդակների «Երկնային սրահներն» ունեն ֆիթնես ակումբներ, բացօթյա և ներքին լողավազաններ և բազմաթիվ հանգստի սենյակներ: Աշտարակում կան գրադարան, «Սիգար ակումբ», սննդի և մանրուքների խանութներ, Այգի, «Ակումբ» - 4 հարկանի մարզա-առողջարանային համալիր:
Ավտոկայանատեղիներ » 2957
Տեղեկատվություն Շինարարության Մասին
Սեփականատեր և Կառուցապատող
Emaar Properties (www.emaar.com)
Ճարտարապետական Նախագծում
Skidmore Owings & Merrill (www.som.com)
Կառուցվածքների Նախագծում
Skidmore Owings & Merrill (www.som.com)
Գլխավոր Կապալառու
Samsung Engineering & Construction (www.samsungengineering.co.kr)
Arabtec (www.arabtecuae.com)
Besix (www.besix.com)
Ինժեներական Համակարգերի Նախագծում
Skidmore Owings & Merrill (www.som.com)
Վերելակների քանակը և Արագությունը
58; 10 մ/վ
Հատակների Մակերեսը
309,473 մ²