Շին. M6-490, Քեննեդիի Տիեզերական Կենտրոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Շինություն M6-490, Քեննեդիի Տիեզերական Կենտրոն, Ֆլորիդա, ԱՄՆ
2008 թվականի մայիսին շահագործման հանձնված ՆԱՍԱ Քեյ-Էս-Սի M6-490 շինությունը (NASA KSC Building M6-490) արժանացել է LEED Արծաթե հավաստագրման` Նոր շինություններ անվանակարգում: Շենքի հատակների ընդհանուր մակերեսը 2060 քառակուսի մետր է և այն գտնվում է Ֆլորիդայում՝ Քեննեդիի անվան Տիեզերական Կենտրոնում: Էլեկտրականությունը խնայվում է` հատուկ նախագծված ջեռուցման և զովացման համակարգերի, ինչպես նաև ֆոտոսենսորների ու շարժման սենսորների շնորհիվ: Նկատի առնելով Ֆլորիդայի շոգ և խոնավ կլիմայական պայմանները` նախագծողները հիմնական շեշտը դրել են շենքում խոնավության հսկողության և ջրի թույլ հոսքով սարքավորումների վրա: Բացի այդ, շրջակա կանաչ տարածքները ոռոգման կարիք չունեն: Նման մեխանիզմների շնորհիվ խմելու ջրի օգտագործումը կրճատվել է 30 տոկոսով: Շինությունը պատկանում է ԱՄՆ-ի Աերոնավտիկայի և տիեզերական տարածության ուսումնասիրությունների ազգային վարչությանը (NASA) և նախատեսված է 45 մարդու համար: Շինանյութը կառուցված է վերամշակված շինանյութերից:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ