Գրադարան Բրոնքսում, Նյու Յորք, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բրոնքսում (Նյու Յորք) գտնվող Նյու Յորքի հանրային գրադարանի (New York Public Library) մասնաճյուղի շինարարությունն ավարտվեց 2006 թվականի հունվարին, իսկ նույն տարվա հուլիսին շենքն արժանացավ LEED արծաթե հավաստագրման: Այս հինգհարկանի շինությունը, որը զբաղեցնում է մոտ 7246 մ² տարածք, փոխարինեց Ֆորդհեմի համալսարանային գրադարանի նախկին մասնաճյուղը: Դեթներ Արքիթեքսթ (Dattner Architects) ընկերության կողմից նախագծված շենքի կառուցումն արժեցավ 53 միլիոն դոլար: Շինությունը հիշեցնում է հսկայական գրախանութ` ապակե ճակատով, և ներառում է ընթերցասրահներ, հանդիպումների սրահներ և այլն: Սենսորները լույսը միացնում են միայն այն ժամանակ, երբ սենյակներում այցելուներ կան: Էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատվում են 20%-ով` շնորհիվ տանիքի, որն արտացոլում է արևի ճառագայթները, ինչպես նաև օդափոխության համակարգի, որը թույլ է տալիս օգտագործել թարմ օդ` շենքը հովացնելու համար: Շինարարական թափոնների 90%-ը վերամշակվել են և կրկնակի օգտագործվել: Յուրաքանչյուր հարկ ձևավորված է` որպես ուղղանկյուն տարածք: Շենքի կրող կարկասը պողպատից է, իսկ ճակատը գերազանցապես պատված է բարձրորակ՝ էներգախնայող ապակով, որի երկայնքով տեղակայված են ընթերցասրահները: Ընթերցասրահների այս դիրքը հնարավորություն է տալիս լրացուցիչ խնայել էլեկտրաէներգիա ցերեկային ժամերին: Բրոնքսի գրադարանի կենտրոնը համարվում է շրջակա միջավայրի համար պատասխանատու հանրային շենքի վառ օրինակ: Որպես շինարարության գլխավոր կապալառու հանդես է եկել Էֆ Ջեյ Սկայամ Քընսթրաքշըն-ը (F.J.Sciame Construction Co):

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.biulding.am

Photos: Joyce Dopkeen/The New York Times ; https://www.schueco.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ