Բրենդիքս Ընկերության Գործարան, Շրի Լանկա

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բրենդիքս Ընկերության Գործարան, Սիդուվա, Շրի Լանկա
Սիդուվայում գտնվող Բրենդիքս ՍՊԸ-ի գործարանային շենքը առաջին արտադրական նշանակության շինությունն է աշխարհում, որն արժանացել է LEED պլատինե հավաստագրման` ըստ ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդի գնահատման համակարգի (76 միավոր): 2008 թվականին բացված բարեփոխված էկոլոգիապես մաքուր գործարանի հատակի ընդհանուր մակերեսը 12,077 քառակուսի մետր է: Ընկերությունը ստեղծվել է 1969 թվականին, թեև այն ժամանակ այն կոչվում էր Լյուքս Շըրթս (Lux Shirts): 2001 թվականին ընկերությունը ձեռք բերեց նոր անուն և նոր ապրանքանիշ` Բրենդիքս Լանկա ՍՊԸ: 2007 թվականին այն ճանաչվեց երկրի խոշորագույն արտահանող: Այս յուրահատուկ գործարանային էկո-համակարգն առաջնորդող դիրք ունի ջրի պահեստավորման, թափոնների վերամշակման և էներգիայի սպառման առումով: Ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են տարեկան 64%-ով: Երեսուն տարվա պատմություն ունեցող ընկերությունը վերափոխվեց էկոլոգիապես մաքուր արտադրամասի` նշանակալի հաջողության հասնելով օդափոխության համակարգի, ածխաթթու գազի արտանետումների և էլեկտրաէներգիայի սպառման ասպարեզում: Էներգիայի օգտագործումը կրճատվել է տարեկան 46%-ով: Հատուկ ապակուց պատրաստված պատուհաններն օգնում են, որ արևի լույսը ներթափանցի շենք: Նախագծի իրականացումն արժեցել է 3 միլիոն դոլար:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.gigabase.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ