Ամրոց Բրան, Բրան, Ռումինիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ռումինիա13-14 դդ կառուցված Բրան ամրոցը գտնվում է ներկայիս Ռումինիայի տարածքում` Բրաշով քաղաքի մոտակայքում: Այն կառուցվել է տեղի գյուղացիների միջոցներով Օսմանական հարձակումներից պաշտպանվելու համար: Ռումինիայի և Օսմանյան կայսրության միջև պատերազմի ավարտից հետո ամրոցը ծառայում էր որպես մաքսատուն Տրանսիլվանիայի ու Վալախիայի միջև: 1920թ. այն դարձավ Հոգենցոլլերն-Զիգմարինգերների թագավորական տոհմի նստավայրը: Այնուհետև սովետական ռեժիմի ընթացքում թագավորական ընտանիքն աքսորվեց, իսկ ամրոցն ազգայնացվեց: Միայն 2006թ. ամրոցը կրկին վերադարձվեց թագավորական տոհմի ժառանգներին: Այժմ ամրոցը վերածվել է թանգարանի ու բաց է այցելուների համար:
Համաձայն լեգենդի Բրան ամրոցում է ապրել հայտնի կոմս Դրակուլան: Սակայն նա միայն կերպար է, որ ստեղծել է Բրեմ Սթոքերն իր համանուն գրքում: Անկասկած կոմս Դրակուլայի նախատիպը Վալախիայի հրամանատար Վլադ Դրակուլն է Ցեպեշ մականունով: Օսմանյան կայսրության դեմ արշավանքների ընթացքում նա սովորաբար գիշերում էր հենց Բրեն ամրոցում: Նա ծայրաստիճան դաժան էր ու Ցեպեշ մականունը ստացել էր այն պատճառով, որ իր թշնամիներին ու գերիներին ցից էր հանում: Հենց այս դաժան բռնակալի հեղինակութունն է հիմք հանդիսացել կոմս Դրակուլայի լեգենդի համար:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am