Բլիքլինգ Հոլ, Նորֆոլք, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Այսօրվա Բլիքլինգ Հոլը կառուցվել է 17 դարում ավելի հին շենքի տեղում, որը Թյուդորների օրոք պատկանում էր Բոլեյն ընտանիքին: Շենքի ճարտարապետը Ջոն Թրադեսկանտ ավագն է: Դղյակը զբաղեցնում է մոտ 2,000 հա տարածք: Դղյակի հատկանշական վայրերից չափազանց հարուստ գրադարանն է, ինչպես նաև շքեղ այգին, որին բոլոր տերերը հատուկ ուշադրություն էին դարձնում: 1437 թ. դղյակն անցավ Ջեֆրի Բոլեյնին, իսկ մի քանի տարի անց դղյակի տերը դարձավ Թոմաս Բոլեյնը` Անգլիայի ապագա թագուհու հայրը:

Աննա Բոլեյնը` Թոմաս Բոլեյնի դուստրն ու Անգլիայի թագավոր Հենրիխ VIII կինը երբեք չի փայլել գեղեցկությամբ,սակայն շատ խելացի էր ու լավ էր պարում: Ի շնորհիվ հոր ջանքերի նա դարձավ Հենրիխ VIII ֆավորիտուհին, իսկ այնուհետև` կինը: Նրա հետ ամուսնանալու համար Հենրիխը ստիպված էր կապերը խզել Վատիկանի հետ, քանի որ եկեղեցին հավանություն չտվեց նրա ամուսնալուծությանը իր օրինական կնոջ` Եկատերինա Արագոնացու հետ:

Սակայն թագավորը շատ արագ կորցրեց հետաքրքրությունը երիտասարդ կնոջ հանդեպ ու գայթակղվեց նրա ֆրեյլինուհի Ջեյն Սեյմուրով: Ճանապարհն ազատելու համար նա Աննա Բոլեյնին մեղադրեց ամուսնական ու հայրենիքի դավաճանության մեջ, և 1536թ. Աննան հասարակության առջև գլխատվեց: Նրա 30 տարին դեռ չէր լրացել:

Դրանից հետո երիտասարդ բայց դժբախտ թագուհու ուրվականը բնակություն հաստատեց դղյակում: Ամեն տարի մայիսի 19 (գլխատման օրը) նա հայտնվում է դղյակում: Նրան կարելի է տեսնել ննջասենյակներից մեկում. նա նստած է լինում անկողնու վրա` գլուխը ծնկներին դրած: Երբեմն էլ նրան տեսնում են միջանցքներում քայլելիս: Սակայն նրա ամենատպավորիչ հայտնությունը տեղի է ունենում կառքի վրա, որին լծած են չորս անգլուխ ձիեր, իսկ կառքը վարում է գլխատված Թոմաս Բոլեյնը:

Դղյակում ապրում են նաև երկու այլ ուրվականներ. մեկը պատկանում է ասպետ Ջոն Ֆաստոլֆին (մահացել է 1459 թ.), մյուսը` սըր Հենրի Հոբարտին (սպանվել է 1698 թ. մենամարտի ժամանակ): Այս երեք ուրվականներին կարելի է ժամանակ առ ժամանակ տեսնել մեծ սրահում բուխարու դիմաց ավանդական անգլիական թեյի շուրջ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.picturesofengland.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ