Բլաթթներ Կորպորացիայի Գլխավոր Գրասենյակ, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԲլաթթներ Կորպորացիայի Գլխավոր Գրասենյակ, Միննեսոտա, ԱՄՆ
«Յու-Ար-Էս» կորպորացիայի (URS Corporation) կողմից նախագծված Բլաթթներ կորպորացիայի գլխավոր գրասենյակը Էյվոնում հանրության առաջ բացվեց 2008 թվականին: Ընկերությունը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ և ձգտում է ստեղծել առողջ և էկոլոգիապես մաքուր պայմաններ իր աշխատողների համար: Շինության գլխավոր էկոլոգիապես մաքուր առանձնահատկություններն են անձրևաջրերի կուտակման համակարգը, տրանսպորտի այլընտրանքային միջոցները, ջրամբարները, գեոթերմալ պոմպերը, նույնիսկ սառույցի պահեստը` շինությունը տաքացնելու և զովացնելու համար: Շենքն օգտվում է բացառապես էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայից: Շինարարական թափոնների 75%-ը վերամշակվել են: 4830 քառակուսի մետր հատակի ընդհանուր մակերեսով շենքը 2009 թվականին արժանացել է LEED պլատինե հավաստագրման: Արդյունավետ սարքերի շնորհիվ հնարավոր է դարձել 40%-ով կրճատել ջրի օգտագործումը: Բլաթթներ կորպորացիայի գլխավոր գրասենյակը, որը շրջապատված է տեղական բուսականությամբ, ներառում է խոհանոց, հեծանիվների կայանատեղի` ներսում և դրսում, ֆիթնեսի կենտրոն և մեծ ավտոկայանատեղի: Շենքի սպիտակ տանիքն արդյունավետ կերպով արտացոլում է արևի ճառագայթները: Շինությունը կառուցվել է «Նաթսոն Քընսթրաքշըն» (Knutson Construction) ընկերության կողմից: Սա LEED պլատինե հավաստագրման արժանացած երկրորդ շինությունն է Միննեսոտայում:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.knutsonconstruction.com