Բլեքսթոուն Կայան, Քեմբրիջ, Մասսաչուսեթս, ԱՄՆ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը Բոստոնի Քեմբրիջում գտնվող Բլեքսթոուն կայանը (Harvard University Blackstone Station) հիմնականում կառուցված է աղյուսից, պողպատից և ապակուց: Վերակառուցված համալիրը, որի ճարտարապետը “Բրուներ / Քոթ ընդ Ըսոշիիթս” (Bruner/ Cott & Associates Inc.) ընկերությունն է, շահագործման է հանձնվել 2006 թվականի օգոստոսին: Շինարարական թիմի` “Քոնսիգլի Քընսթրաքշըն” (Consigli Construction Company) ընկերության հիմնական նպատակն էր` նորացնել պատմական շենքն այսպես կոչված “կանաչ տարրերով”, այսինքն` էկոլոգիապես մաքուր և կայուն նախագծման նոր առանձնահատկություններ ավելացնել գոյություն ունեցող կառույցին: Չորս հարկանի շենքն իր հեղինակների ժամանակակից աշխատանքային տարածքում կայուն և արդյունավետ պայմանների մասին տեսակետի մարմնավորումն է: Էլեկտրակայանի համալիրը բաղկացած էր երեք շենքերից և կառուցվել էր 1890-ական թվականներին: Նորոգումից հետո այն արժանացավ LEED պլատինե հավաստագրման (54 միավոր):
Բնական լույսի ներթափանցման խնդիրը լուծվում է լույսի երկու աղբյուրի` եռահարկ ատրիումի և լուսային երկհարկանի միջանցքի միջոցով: Բացվող պատուհաններն ապահովում են օդափոխությունը, ինչպես նաև օգնում են, որ լույսը թափանցի համալիր: Մեկ այլ կարևոր խնդիր է ջրի սպառումը: Շնորհիվ թույլ հոսքով աշխատող ծորակների և սարքավորումների` այն կրճատվում է ավելի քան 40%-ով:
Շինությունը պատկանում է Հարվարդի համալսարանին և համալսարանի LEED հավաստագրման արժանացած առաջին շենքն է: Զբաղեցնում է 4,140 քառակուսի մետր տարածք: Էլեկտրաէներգիայի խնայումը կազմում է 42%: Նախագծի իրականացումն արժեցավ ավելի քան 11 միլիոն դոլար:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա