Բլեքսբուրգ Մոթըր, Բլեքսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բլեքսբուրգ Մոթըր ընկերության այս շինությունը նախագծվել և կառուցվել է 1924-25 թվականներին` որպես ավտոլցակայան և սպասարկման կենտրոն: Ավելի ուշ` 1980-ականներին, շենքը դարձել է մունիցիպալ տարածքի մի մաս, իսկ 2007-ին Բլեքսբուրգ քաղաքը գնել է այն: Շենքի վերակառուցումը սկսվել է 2008 թվականին և արժեցել է 2.6 միլիոն դոլար: Սա թե' պատմական կարևոր նշանակություն ունեցող, թե' էներգախնայող կայուն շինություն է` առաջինը Հարավարևմտյան Վիրջինիայի երեք շենքերից, որոնք արժանացել են LEED պլատինե հավաստագրման: Համալիրը հեռու չէ հանրային տրանսպորտի երթուղիներից, բայց բազմաթիվ մայթերն ու արահետները խթանում են տեղափոխման այլընտրանքային ձևերի օգտագործումը: Շենքի վերականգնումը կատարվել է LEED սկզբունքների համաձայն, սակայն նախագծային թիմը հոգ է տարել նաև շենքի արտաքին ճակատի նախնական տեսքը պահպանելու համար: Վերանորոգման ընթացքում տեղադրվել է բարձր արդյունավետությամբ գեոջերմային պոմպ, որի շնորհիվ կրճատվել է համալիրի զովացման և տաքացման համար օգտագործվող էլեկտրականության ծախսը: Այդ համակարգը բաղկացած է 25 խողովակից: Գորգային ծածկը պատրաստված են 77 % վերամշակված նյութերից: Մյուս կանաչ տարրերն են ջրի ցածրածախս օգտագործման համակարգը և նորացված, գոյություն ունեցող անագե առաստաղները: Շենքը շրջապատված է տեղի բուսականությամբ: Կանաչ գուտում նախատեսված է այգի, որը ջրվում է տանիքից հավաքված անձրևաջրերով: 2007 թվականին շինությունը ներառվել է Վիրջինիայի պատմական վայրերի ցուցակում: Կառույցի նախագծումը իրականացվել է “Սպեկտրում” (Spectrum) ընկերության կողմից, իսկ գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել “Բրեյքել Ինք.” (Breakell Inc) ընկերությունը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.constructionfuture.blogspot.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ