ԲիոԲեյսդ Կորպորացիայի Գլխավոր Գրասենյակ, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

ԲիոԲեյսդ Կորպորացիայի Գլխավոր Գրասենյակ, Ֆեյեթվիլ, Արկանզաս, ԱՄՆ
ԲիոԲեյսդ (BioBased) ընկերությունը բաղկացած է մի շարք գրասենյակներից և մասնաճյուղերից, իսկ կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆեյեթվիլում` Արկանզասի համալսարանի հարևանությամբ, նախկին Ջրի դեպարտամենտի տարածքում: Քանի որ կորպորացիան մասնագիտացած է կայունության ոլորտում, գլխավոր գրասենյակի դիզայներները հիմնական շեշտը դրել են վերամշակման (թուղթ, պլաստմասսա, ալյումին և այլն), բնական լույսի (շենքի ներքին տարածության 95%-ը ողողված է բնական լույսով), օպտիմալ տաքացման (այն իրականացվում է բարձր արդյունավետությամբ երկաստիճան կոնդենսացնող կաթսաների միջոցով), օդորակման և օդափոխության համակարգերի (այս հանգամանքը խիստ կարևոր նշանակություն ունի, քանի որ շենքում գործում են ակտիվ հետազոտությունների լաբորատորիաներ), արտանետման ցածր մակարդակով նյութերի օգտագործման, տեղական բույսերի և այլ հարցերի վրա: «Մոբլի Արքիթեքթս» (Mobley Architects, Inc. ) ճարտարապետական ընկերությանը հաջողվել է լուծել երկու հիմնական խնդիր. խնայել էլեկտրականության համար ծախսվող գումարը և կրճատել ածխածնի արտանետումները: Շինությունն ունի արևի ճառագայթները անդրադարձնող տանիք: 2800 քառակուսի մետր հատակների ընդհանուր մակերեսով նախագիծը շահագործման է հանձնվել 2007 թվականին: Շենքն արժանացել է LEED արծաթե հավաստագրման (37 միավոր)` մի շարք չափանիշների համար, որոնցից են ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման կրճատումը, օդափոխության համակարգի ընդլայնումը, միջավայրի աղտոտման նվազեցումը և այլն: Շենքի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Կինկո Քընսթրաքթըրս» (Kinco Constructors, LLC) ընկերությունը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ