Բի-Ջի Շինություն, Մումբայ, Հնդկաստան

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

1997 թվականին հիմնված Բի-Ջի (BG, British Gas - բրիտանական ընկերություն Հնդկաստանում) միջազգային էներգետիկ կազմակերպություն է, որը զբաղվում է գազի և նավթի հետազոտման և հորատման աշխատանքներով: Այս կազմակերպությունը, որը վերահսկում է խողովակաշարերի մի հսկայական ցանց, գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 25 երկրում: LEED պլատինե հավաստագրման արժանացած շինությունը, որը գտնվում է Մումբայի Փովայ արվարձանում, բավարարում է կայուն դիզայնի բոլոր պահանջներին: Էներգախնայող շինությունը կառուցվել է ճարտարապետ Հաֆիզ Քոնթրաքթորի նախագծով, աչքի է ընկնում առողջ ինտերիերով և էկոլոգիապես մաքուր աշխատանքային տարածքով: Բացի ցերեկային լույսից և օդափոխության կատարյալ համակարգից, գրասենյակի աշխատակիցները վայելում են նաև քաղաքի հմայիչ համայնապատկերը: Շինության գլխավոր “էկոլոգիապես մաքուր” տարրերն են ատրիումները, հատուկ ապակեպատումը, ածխաթթու գազի վերահսկման համակարգը, թույլ արտանետմամբ նյութերի օգտագործումը և այլն: Բի-Ջի ընկերության շինությունը Պլատինե հավաստագրման արժանացած չորրորդ շենքն է Հնդկաստանում:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ