Բեթել Միջնակարգ Դպրոց, Արկանզաս, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Բեթել Միջնակարգ Դպրոց, Լիթըլ Ռոք, Արկանզաս, ԱՄՆ
2006 թվականին շահագործման հանձնված Բեթել միջնակարգ դպրոցը նախատեսված է ավելի քան 750 ուսանողի համար և զբաղեցնում է 11,249 քառակուսի մետր տարածք: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 14.207.000 դոլար: Ճարտարապետներից և դիզայներներից կազմված թիմի գլխավոր նպատակն էր ստեղծել նոր կրթական շենք, որը կհամապատասխաներ LEED չափանիշներին: Ճարտարապետների տրամադրության տակ եղած հողատարածքը բավական մեծ էր, բայց նրանք որոշեցին չվատնել այն և նվազագույնի հասցնել հողի օգտագործումը: Արևոտ օրերին շենքն ամբողջությամբ լի է բնական լույսով, իսկ շնորհիվ շինության տանիքը պատող անդրադարձնող սպիտակ մակերեսի, արևի ճառագայթները մաքսիմալ անդրադառնում են: Ինտերիերի դիզայներները կանգնեցին մի շարք խնդիրների առաջ, մասնավորապես` ստեղծել հարմարավետ միջավայր ուսանողների համար, կառուցել էկոլոգիապես մաքուր շինություն, օգտագործել բնական լույսը, ստեղծագործական մոտեցում ցուցաբերել խնդիրները լուծելիս և այլն: Սենսորները վերահսկում են լույսն ու ջերմաստիճանը սենյակներում, երբ դրանք դատարկ են: Բեթելի միջնակարգ դպրոցի շենքն արժանացել է LEED արծաթե հավաստագրման:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ